Բայրամովը Գերմանիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության հեռանկարները

Լուրեր

08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
Բոլորը

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքի հետ։ Ըստ ադրբեջանական կողմի հաղորդագրության՝  քննարկվել են տարածաշրջանում առկա իրավիճակը և Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի հեռանկարները։

Բայրամովը հերթական անգամ բողոքել է, թե Ադրբեջանի դեմ «զրպարտչական արշավ է իրականացվում էթնիկ զտումների մեղադրանքներով»։

«Զրույցի ընթացքում խոսվել է տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատմանն ուղղված ջանքերին խոչընդոտող սադրիչ քայլերից, Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ուղղված կոչերին սատարող հայտարարություններից զերծ մնալու անհրաժեշտության մասին։ Նշվել է, որ ամբողջ Ադրբեջանում ինքնիշխանության վերականգնումից հետո Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու իրական հնարավորություններ կան, և Բաքուն հուսով է, որ այդ հնարավորությունները դրական կգնահատվեն Հայաստանի կողմից»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Հավելենք, որ չնայած Բայրամովի պնդումներին՝ հենց Ադրբեջանն է հրաժարվել խաղաղության բանակցություններին մասնակցությունից, որոնք պետք է տեղի ունենային Գրանադայում։ Բացի այդ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է իր ագրեսիվ ու սադրիչ հայտարարությունները ՀՀ-ի ու արցախահայության դեմ։