Քննարկվել է Հայաստանում ճանապարհաշինական և դպրոցաշինական ծրագրերում հնդկական կողմի մասնակցության հնարավորությունը

Լուրեր

07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
Բոլորը

Հոկտեմբերի 16-ին Հնդկաստանի hամաշխարհային ծովային գագաթնաժողովի (GMIS 2023) մասնակցության շրջանակներում Մումբայում գտնվող ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը հանդիպել է Հնդկաստանի արտահանման-ներկրման բանկի (Export-Import Bank of India) գլխավոր մենեջեր Նիրմիթ Վեդի (Nirmit Ved) հետ։

ՏԿԵ նախարարությունից տեղեկացնում են, որ հանդիպմանը ներկա են եղել նաև Մումբայ ժամանած հայաստանյան պատվիրակության անդամ, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, ինչպես նաև Հնդկաստանում ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը։

«Քննարկվել են Հայաստանի Հանրապետությունում ենթակառուցվածքային մի շարք ծրագրերի, մասնավորապես՝ ճանապարհաշինական և դպրոցաշինական ծրագրերում հնդկական կողմի ֆինանսական, խորհրդատվական և շինարարական մասնակցության գործնական հնարավորությունները։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել գործնական քննարկումները շարունակել նաև հնդկական ընկերությունների տեխնիկատնտեսական հիմնավորումների և ծրագրերի նախագծերի կազմման հնարավորությունների շուրջ»,- ասված է հաղորդագրության մեջ։