Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել
Քաղաքականություն
14.10.2023 | 18:52Թուրքիայի հյուսիսում 4,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Աղբյուրի տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է շուրջ 200 հազար բնակչություն ունեցող Բոլու քաղաքից 21 կմ հյուսիս-արևելք: Օջախը գտնվել է 3 կմ խորության վրա:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան: