ԱՄՆ-ը և Ճապոնիան լայնածավալ զորավարժություններ են սկսել

Լուրեր

07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
Բոլորը

Ճապոնիան և Միացյալ Նահանգները լայնածավալ զորավարժություններ են սկսել Ճապոնիայի հարավ-արևմտյան և հարավային Կյուսյու և Օկինավա պրեֆեկտուրաներում, ինչպես նաև կղզիների պաշտպանության նպատակով հյուսիսային Հոկայդո կղզում։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին։

Զորավարժությունները, որոնց մասնակցում են Ճապոնիայի ցամաքային ինքնապաշտպանական ջոկատները և ԱՄՆ-ի ծովային հետևակային կորպուսը, կշարունակվեն մինչև ամսվա վերջ՝ 6400 մարդու մասնակցությամբ։ Զորավարժությունների մեկնարկի արարողությունը տեղի է ունեցել Կումամոտո քաղաքում։

«Այս զորավարժություններն ուղղակիորեն կապված են Ճապոնիայի և հնդխաղաղօվկիանոսյան տարածաշրջանի անվտանգության հետ»,- ասել է Ճապոնիայի ցամաքային ինքնապաշտպանության ուժերի արևմտյան բանակի հրամանատար Տոշիկազու Յամանեն։

Զորավարժությունների ընթացքում ԱՄՆ-ի զինվորականներն առաջին անգամ կտեղակայվեն Իշիգակի կղզում, որը գտնվում է Թայվանի հարևանությամբ, և կաշխատեն ճապոնական ինքնապաշտպանական ուժերի հետ, որպեսզի կանխեն թշնամու նավերի և ինքնաթիռների հնարավոր մոտենալը դեպի հարավ-արևմտյան ծայրամասային կղզիներ:

Զորարժանքներն իրականացվում են՝ հաշվի առնելով Չինաստանի աճող ակտիվությունը հեռավորասիական տարածաշրջանում։