Շահրամանյանը Երևանում հանդիպումներ է ունենում. ինչ է կատարվում Արցախի ներկայացուցչությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
Բոլորը

Այսօր առավոտից ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում էին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը, նախկին և ներկա պաշտոնյաներ։ Այստեղ էին գալիս նաև բռնի տեղահանված արցախցիները։

Թե Արցախի լուծարման հրամանագիրը ստորագրած Սամվել Շահրամանյանն ու այլ պաշտոնյաներ ինչո՞վ են զբաղված Արցախին առնչվող միակ գործող կառույցում, հնարավոր չեղավ պարզել։ Լրագրողների մուտքը շենք արգելված է։

Շենքի բակում Արցախի պետհամարանիշերով մի քանի ավտոմեքենաներ էին կայանված, որոնք, հավանաբար, սպասարկում են Արցախի դեռևս գործող նախագահ Սամվել Շահրամանյանին։ Factor TV-ի նկարահանող խմբի՝ այնտեղ գտնվելու ամբողջ ընթացքում կառույց ելումուտը չէր դադարում։ Բայց պաշտոնյաները, որոնց մենք հանդիպում էինք, հրաժարվում էին հարցերի պատասխանել։

Ադրբեջանի հարձակումից մեկ օր առաջ՝ սեպտեմբերի 18-ին Արցախի պետնախարար նշանակված Արթուր Հարությունյանը, որն Արայիկ Հարությունյանի հորեղբորորդին է, հրաժարվեց խոսել այն մասին, թե ինչպես մեկ օրում Արցախի ՊԲ-ն և պետական մյուս բոլոր կառույցները լուծարելու որոշում կայացվեց։ Նրա օրինակին հետևեց նաև Արցախի ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը․ նա նույնպես ասելիք չունի։

Արցախի մշտական ներկայացուցչությունում էր նաև ադրբեջանցիների հետ Եվլախում բանակցած Արցախի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Դավիթ Մելքումյանը։ Չհաջողվեց նրանից պարզել, թե այս ընթացքում Բաքվի ներկայացուցիչների հետ ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերել։ Նա, ի դեպ, դեռևս 2016 թվականին հայտարարել էր, թե նպատակ ունեն Արցախը ճանաչել անկախ պետություն, իսկ այսօր առանց ոչինչ ասելու հեռացավ «գոլդ» պետհամարանիշերով թանկարժեք այս ավտոմեքենայով։

Հայտնի չէ նաև՝ արդյո՞ք առաջիկայում արցախահայերի ներկայացուցիչների և ադրբեջանական կողմի միջև հանդիպումներ նախատեսվում են։ Հարցերին պատասխանելուց հրաժարվեց նաև 2018-2021 թվականներին ԱՀ պետնախարարի պաշտոնը զբաղեցրած Գրիգորի Մարտիրոսյանը։

Մինչ Արցախի ներկա և նախկին պաշտոնյաներն ակտիվ ներս ու դուրս էին անում, բռնի տեղահանված արցախցիներն իրենց սոցիալական խնդիրներով շենքի դարպասների մոտ էին։ Նրանց, սակայն, չէր հաջողվում հանդիպել որևէ պաշտոնյայի հետ։

2020 թվականի պատերազմի ժամանակ տեղահանված հադրութցիները, սոցիալական խնդիրներին առնչվող հարցերից զատ, այլ հարցեր ևս ունեն․ օրինակ՝  ինչպես ժողովրդական հանրաքվեով ինքնորոշված Արցախը մեկ հոգու ստորագրությամբ լուծարվեց։

Մեր այնտեղ գտնվելու ամբողջ ընթացքում հավաքված արցախցիներին այդպես էլ որևէ պաշտոնյա չմոտեցավ։ Նրանք, սակայն, առավել կարևոր են համարում Արցախի լուծարման մասին անպատասխան հարցերի պարզաբանումները։

Հիշեցնենք՝ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 28-ին էր ստորագրել հրամանագիր, որով լուծարվում են ԼՂ բոլոր պետական կառույցները և Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից դադարում է գոյություն ունենալ։ Մինչ այդ՝ սեպտեմբերի 20-ին էլ նա Արցախի ՊԲ-ի զինաթափման որոշում էր կայացրել։

Շահրամանյանը մինչ օրս չի պարզաբանել, թե ինչ հանգամանքներում է նման որոշում կայացրել։ Հայտնի է միայն, որ մինչ այդ նա ԱԽ նիստի շրջանակում հանդիպում է ունեցել Արցախի նախկին նախագահների հետ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան