Երբ պետությանն ապավինած քաղաքացիներին զրկում են մսից և կաթից․ ՄԻՊ պարզաբանումը

Լուրեր

08.04.2026 | 01:11
Խարբերդի ամառանոցներից դեպի Նուբարաշեն ավտոճանապարհին 5 մեքենա է բախվել. 3 անձ հոսպիտալացվել է
07.04.2026 | 23:38
ՌԴ-ում մտադիր են չեղարկել «Պռոշյանի կոնյակի գործարանի» լիցենզիան
07.04.2026 | 23:22
Նախագահը ստորագրել է ընտրական օրենսգրքի փոփոխության մասին օրենքը
07.04.2026 | 23:14
Որևէ պետություն չպետք է կարողություն ունենա՝ հասցնելու աշխարհը տնտեսական ճգնաժամի եզրին. ԱՄԷ-ն՝ Հորմուզի նեղուցի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ բանաձևի ձախողման մասին
07.04.2026 | 23:00
Ռուսաստանը և Չինաստանը խափանել են ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևը Հորմուզի նեղուցի վերաբերյալ
07.04.2026 | 22:48
OpenAI-ը, Google-ը և Anthropic-ը միավորվել են՝ Չինաստանի կողմից արհեստական ​​ինտելեկտի իրենց տեխնոլոգիաների գողությունը կանխելու համար
07.04.2026 | 22:34
Գուսան Շերամի փողոցում ավտոմեքենաներ են բախվել
07.04.2026 | 22:19
ԱԺ-ն ընդունել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում ԱԲ-ով գեներացված բովանդակության պարտադիր մակնշման պահանջ սահմանող օրինագիծը
07.04.2026 | 22:02
ԱԳՆ-ում կայացել է հանդիպում՝ նվիրված Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին
07.04.2026 | 21:46
Արարատ Միրզոյանը նվեր է ստացել Օմանի ԱԳ նախարարից
07.04.2026 | 21:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.04.2026 | 21:13
Իրանում ավելի քան երեք տարի ձերբակալված ֆրանսիացի զույգը ազատ է արձակվել, ուղևորվում են Ֆրանսիա
07.04.2026 | 21:00
Թրամփի սպառնալիքը Իրանի դեմ միջուկային զենքի կիրառման մասին է, բայց դա իրատեսական չէ․ սա քարոզչական հնարք է․ Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.04.2026 | 20:44
Ադրբեջանում սկսել են արգելել հիջաբ կրել հանրակրթական դպրոցներում
07.04.2026 | 20:30
Վարկանիշի փոփոխություն՝ հօգուտ Փաշինյանի․ ով որքան ձայն կհավաքի, եթե ընտրությունները լինեն վաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այն, որ մեր երկրի հոգեբուժարաններում և տուն-ինտերնատներում խախտվում են այնտեղ ապրող բնակիչների իրավունքները, նորություն չէ։ Այս մասին բազմիցս ասվել և գրվել է։ Անգամ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն է այս հարցին անդրադարձել իր արտահերթ զեկույցում և նշել, որ, ի թիվս այլ բացթողումների, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց սննդի տրամադրման հետ կապված կան խնդիրներ, որոնք չեն համապատասխանում ներպետական և միջազգային իրավական չափանիշներին։

Պարզվում է, սակայն, որ ՄԻՊ-ի արտահերթ զեկույցը, այնտեղ մատնանշված խախտումները դրանք վերացնելու ազդակ չեն հանդիսացել «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ»-ի  տնօրենի և պահեստապետի համար, քանի որ վերջիններս 2018 թվականի հունիսի 1-ից մինչև հուլիսի 17-ը վաճառել են բնակիչների համար նախատեսված մսամթերքից 1260 կգ տավարի միսը, ինչից գոյացած գումարը չեն մուտքագրել կազմակերպության հաշվեհամարին:

Պետության հոգածությանն ապավինած մարդկանց հատկացված միսը վաճառելով, սակայն, նրանք չեն բավարարվել և յուրացրել են նաև հատկացված կաթը․կազմակերպության անասնապահական ֆերմայից ստացված շուրջ 3.569 լիտր կաթը վաճառել են, որից գոյացած գումարը կրկին չի մուտքագրվել կազմակերպության հաշվեհամարին։

Այս չարաշահումների հիման վրա հարուցվել է քրեական գործ, ՊՈԱԿ-ի տնօրեն Արտակ Հարությունյանը և պահեստապետ Վահագն Նալբանդյանը ձերբակալվել են։ Պետությանը պատճառված վնասը վերականգնվել է, բայց չի վերականգնվել բնակիչներին հասցված բարոյական վնասն ու նրանց իրավունքների խախտումը։

Factor.am-ը թեմայի վերաբերյալ պարզաբանում խնդրեց Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից՝ հասկանալու համար Պաշտպանի գնահատականը կատարվածին՝ հաշվի առնելով հատկապես այն հանգամանքը, որ ոտնահարել են հասարակության խոցելի խմբերի իրավունքները։ Մեզ տրված պարզաբանման մեջ, մասնավորապես,  ասված է․

«Ինչ վերաբերում է «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ում տեղի ունեցած միջադեպին, ապա Պաշտպանն այդ առնչությամբ կարևորում է անձի անմեղության կանխավարկածի սկզբունքի պահպանումը, ինչպես նաև հաշվի առնելով այն, որ գործը մինչդատական վարույթում է Պաշտպանն այս փուլում ձեռնպահ է մնում գնահատականներ տալուց: Դրա հետ մեկտեղ պատրաստակամություն է հայտնում քննություն իրականացնող մարմնին տրամադրել Պաշտպանի աշխատակազմի ձեռքբերած տեղեկությունները»:

ՄԻՊ գրասենյակից նաև հետարքրքվել էինք՝ հետամուտ է արդյոք Պաշտպանը «Հոգեբուժական կազմակերպություններում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների ապահովման վերաբերյալ» արտահերթ զեկույցում բարձրաձայնված խնդիրների լուծմանը, ինչին ի պատասխան նշվել է․

«Հոգեբուժական կազմակերպություններում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների ապահովման վերաբերյալ» արտահերթ զեկույցի հրապարակումից հետո իրականացվել են հետևյալ քայլերը:

  • Մշտադիտարկման արդյունքները ներկայացվել են ՀՀ դատախազություն:
  • Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արձանագրած դեպքերի հիման վրա Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ:
  • 2018 թվականի ընթացքում Պաշտպանի կողմից կայացվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ի հետ կապված մարդու իրավունքների և ազատությունների խախտման առկայության մասին որոշում: 
  • Իրականացվել են մի շարք այլ միջոցառումներ, որոնց թվում նաև պաշտպանի աշխատակազմի չնախատեսված այց նման հաստատություններ։Հ.Գ․ Հավանաբար, նման այցերը պետք է կրեն պարբերական բնույթ։ ՄԻՊ և պատկան գերատեսչությունների վերահսկողությունն այս կառույցները պետք է զգան մշտապես, որպեսզի չստացվի այնպես, որ նախ հոգեբուժարաններում կամ տուն-ինտերնատներում խախտումներ և չարաշահումներ են կատարում, ոտնահարում օրինակ նրանց սնվելու, պատշաճ բուժօգնություն ստանալու իրավունքները, որից հետո նոր սկսում ենք մտածել նույն այդ մարդկանց պաշտպանության մասին։ 

 

Աղավնի Սուքիասյան