Պուտինը խոսել է անկախ Պաղեստին ստեղծելու անհրաժեշտության մասին

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Իսրայելը ենթարկվել է դաժան հարձակման, սակայն կարգավորումը հնարավոր է միայն անկախ Պաղեստինի ստեղծման միջոցով, որի մայրաքաղաքն Արևելյան Երուսաղեմն է: Այս մասին ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը ելնում է «այն բանից, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը բանակցությունների միջոցով լուծելն այլընտրանք չունի»։

«Դրանց նպատակը պետք է լինի ՄԱԿ-ի «երկու պետություն» բանաձևի իրականացումը, որը ներառում է անկախ պաղեստինյան պետության ստեղծում՝ մայրաքաղաքը Արևելյան Երուսաղեմում՝ Իսրայելի հետ անվտանգության ու գոյակցության պայմաններում։ Անկասկած, մենք նաև տեսնում ենք այն, որ Իսրայելը ենթարկվել է իր դաժանությամբ աննախադեպ գրոհի և, իհարկե, պաշտպանվելու իրավունք ունի, իրավունք ունի ապահովել իր խաղաղ գոյությունը»,- ասել է Պուտինը՝ ընդգծելով, որ «անհրաժեշտ է այս հարցերը լուծել խաղաղ միջոցներով»։