Կուսակցությունս կուսակցությանդ վնաս չէ․ ՀՎԿ-ի նախկին խոսնակ Էդգար Առաքելյանը նոր կուսակցություն է ստեղծում

Լուրեր

21.10.2026 | 12:56
Ֆրանսիայի վարչապետը կհանդիպի արհմիությունների հետ՝ քննարկելու անվտանգության հարցերը․ նոր բողոքի ցույցեր են սպասվում
21.10.2026 | 12:53
Մահացել է կինոգետ Դավիթ Մուրադյանը
21.10.2026 | 12:50
Գյումրիում էլեկտրաշչակ է փորձարկվելու 
21.10.2026 | 12:48
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
21.10.2026 | 12:41
Վթարվել է «Ապարան-Երևան» մայրուղային ջրատարը՝ վայրկյանում 90 լիտր ջրի կորստով
21.10.2026 | 12:32
Պուտինն օրվա առաջին կեսին կընդունի Ուիթկոֆին․ հանդիպման գլխավոր թեման ուկրաինական կարգավորումն է
21.10.2026 | 12:22
Երկաթուղի, նավթամուղ, գազամուղ․ Միրզոյանը ներկայացրեց՝ ինչ ենթակառուցվածքներ կունենա TRIPP-ը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 12:10
Ձերբակալվել է «Ուժեղ Հայաստանի» Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն // Թրամփի բանագնացը ՌԴ-ում է․ ԼՈՒՐԵՐ
21.10.2026 | 12:09
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 12:02
Հայաստանի Մ-15 հավաքականն ավարտել է պայքարը ՈւԵՖԱ Զարգացման մրցաշարում
21.10.2026 | 12:01
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 11:55
Ռուսաստանը գրոհել է Կիևի, Խարկովի և Պոլտավայի մարզերը․ զոհեր և վիրավորներ կան
21.10.2026 | 11:45
Թուրքիայի նախագահականից հերքում են, որ Ադրբեջանում փորձել են իջեցնել թուրքական դրոշը
21.10.2026 | 11:37
Դավիթ Ղազինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 11:26
ՀԿԿ-ն գաղտնի տեսագրություն է հրապարակել Ստեփանավանից․ «Վեկալ, ասըմ եմ դիր ջեբդ, ձեռդ մի պահի»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ քաղաքագետ, ՀՎԿ-ի նախկին  խոսնակ  Էդգար Առաքելյանը հիմնում է նոր կուսակցություն, որի նպատակն է զարկ տալ ներկուսակցական ժողովրդավարությանը և սեփական օրինակով փոխել Հայաստանում ընթացող կուսակցական գործընթացները։

Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Առաքելյանը՝ ընդգծելով, սակայն, որ դեռ պարզ չէ, թե ինչպես է կոչվելու նորաստեղծ կուսակցությունը։

«Կուսակցության անունն առաջիկայում, երբ տեղի կունենա մեր առաջին համագումարը, կհայտարարենք։ Միայն նշեմ, որ կուսակցության կազմում ընդգրկված են երիտասարդներ՝ 30-35 տարեկան, որոնց մեջ մեծ թիվ են կազմում տարբեր ոլորտների մասնագետներ»։ 

Հարցին՝ արդյոք կուսակցության ստեղծումն այս փուլում նպատակ է հետապնդում մասնակցել Երևանի ավագանու սպասվող ընտրություններին՝ Էդգար Առաքելյանը պատասխանեց․ «Երևան քաղաքի ավագանու ընտրություններին, թերևս, տեխնիկական պատճառներով չենք կարողանա մասնակցել։ Իսկ ահա սպասվող խորհրդարանական ընտրություններին պատրաստվում ենք մասնակցել»։

Էդգար Առաքելյանը դժվարացավ պատասխանել հարցին, թե խորհրդարանում հայտնվելուց հետո իրենք կհամալրեն ընդդիմության, թե իշխանության շարքերը՝ նշելով, որ դա պարզ կդառնա այն ժամանակ, երբ կուսակցության համագումարում կհայտարարեն իրենց քաղաքական հայացքների մասին։ 

Նորաստեղծ կուսակցության նախաձեռնողից հետաքրքրվեցինք նաև՝ ինչպես են պատրաստվում լուծել խորհրդարանական ընտրության պատրաստվող կուսակցությանն անհրաժեշտ ֆինանսսական միջոցների հարցը․

«Ֆինանսավորման հարցը մեզ համար ամենաբարդ հարցն է, կփորձենք հանրային աջակցությանը դիմել, գուցե, նաև լինեն անհատ քաղաքացիներ, ովքեր կցանկանան ֆինանսական աջակցություն ցուցաբերել։ Սակայն պետք է փաստեմ, որ որևէ օլիգարխ կամ գործարար մեր այս կուսակցության, մեր այս նախաձեռնության հետևում կանգնած չէ»,- վստահեցրեց նա։

Հիշեցնենք, որ Էդգար Առաքելյանը  նախկինում ՀՎԿ-ի խոսնակն էր  ու կուսակցության արտաքին քաղաքական կապերի պատասխանատուն։  

Աղավնի Սուքիասյան