Վեհաժողովի հաջորդ կանոնադրական նիստը տեղի կունենա Երևանում․ Խանդանյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ մարդկային չափման կոնֆերանսում

Լուրեր

07.11.2026 | 15:06
ԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևատրում է առաջարկում Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար
07.11.2026 | 14:41
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 11 աստիճանով․ սպասվում են ձյուն և անձրև
07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
Բոլորը

ԵԱՀԿ ԽՎ ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ հումանիտար հարցերի հանձնաժողովի փոխնախագահ, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ մարդկային չափման կոնֆերանսում: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ նա իր ելույթում, մասնավորապես, նշել է.

«ԵԱՀԿ-ի խորհրդարանական հարթակն իր գոյության ամբողջ ընթացքում զբաղվել է ԵԱՀԿ տարածաշրջանում հումանիտար եւ մարդու իրավունքների հետ կապված անվտանգային սպառնալիքների բացահայտմամբ եւ վերացմամբ՝ իր ամենամյա հռչակագրերի միջոցով:

Իր վերջին՝ Վանկուվերի հռչակագրում, ԵԱՀԿ ԽՎ-ն, ի թիվս մարդու իրավունքներին եւ հումանիտար ոլորտին վերաբերող մի շարք հարցերի, կոչ է արել լիարժեք եւ շուտափույթ լուծել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատման գործընթացում չլուծված բոլոր հումանիտար հարցերը եւ կոչ Է արել Ադրբեջանին մասնակցել դրական օրակարգի մշակմանը՝ Լեռնային Ղարաբաղում հայերի իրավունքներն ու անվտանգությունը երաշխավորելու նպատակով՝ միջազգային հանրության հետ սերտ համագործակցությամբ:

Սակայն այս կոչը մերժվել է Ադրբեջանի կողմից, եւ հակառակ միջոցներ են ձեռնարկվել: Լեռնային Ղարաբաղի խաղաղ հայ բնակչության շուրջ 10-ամսյա լիակատար պաշարումից հետո սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հերթական լայնածավալ ռազմական ագրեսիան սանձազերծեց այդ մարդկանց դեմ: Արդյունքում Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնակչությունը բռնի տեղահանվեց Հայաստան:

Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության մարտահրավերները եւ դրանց հումանիտար հետեւանքները կարող են լուծվել միայն քաղաքական-դիվանագիտական միջոցներով, Հայաստանի եւ Ադրբեջանի անկախության, ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության ճանաչման ու ամրապնդման միջոցով: Այս կապակցությամբ ցանկանում եմ ողջունել օրեր առաջ Գրանադայում եվրոպական առաջնորդների եւ Հայաստանի վարչապետի կողմից ընդունված համատեղ քառակողմ հայտարարությունը, որում ընդգծվում են վերոնշյալ սկզբունքները:

Հարգելի՛ գործընկերներ, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը եւ դրա երրորդ հանձնաժողովը շարունակում են կարեւոր հարթակներ մնալ ԵԱՀԿ ամբողջ տարածաշրջանում առկա հումանիտար ճգնաժամերի քննարկման եւ կարգավորման համար: Ուստի, կարեւոր է շարունակել երկխոսությունն այս հարթակում: Վեհաժողովի հաջորդ կանոնադրական նիստը տեղի կունենա Հայաստանում՝ Երեւանում, մեկ ամսից, եւ ես ցանկանում եմ հրավիրել բոլոր մասնակից պատվիրակություններին ակտիվ ներդրում ունենալ աշնանային հանդիպմանը՝ հանուն ավելի խաղաղ, անվտանգ եւ կայուն ԵԱՀԿ տարածաշրջանի»: