Ադրբեջանը պետք է անհապաղ քայլեր ձեռնարկի՝ ցույց տալու իր կամքը հայերի ապահով վերադարձի և իրավունքների պաշտպանության հարցում. ԵԽԽՎ պատգամավոր

Լուրեր

22.11.2026 | 18:13
Ֆրանսիայում տասնյակ հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել բողոքի ցույցերի
22.11.2026 | 17:52
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն և ձնախառն անձրև է տեղում
22.11.2026 | 17:32
Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ամրացված շրջաններ
22.11.2026 | 17:11
Դատարանը մերժել է Վալերիյ Օսիպյանից պետության նվիրած բնակարանը բռնագանձելու՝ Դատախազության պահանջը
22.11.2026 | 16:34
Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և արատավոր բարքերի դեմ
22.11.2026 | 15:59
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ․ ՓԾ
22.11.2026 | 15:13
Նոյեմբերի 22-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում ջուր չի լինի
22.11.2026 | 14:50
Կրասնոդարի երկրամասում ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով 5 մարդ է տուժել․ հնարավոր է՝ թիրախավորվել է Ռոսգվարդիայի շենքը
22.11.2026 | 14:29
Նոյեմբերի 22-ին Գորիսի մի շարք հասցեներում ջուր չի լինի
22.11.2026 | 14:13
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով․ սպասվում են անձրև և ուժեղ քամի
22.11.2026 | 13:32
Ուժեղ քամին վնասել է տանիքներ և արևային վահանակներ․ ահազանգեր՝ երկու մարզից
22.11.2026 | 13:13
Հրապարակվել են նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
22.11.2026 | 12:59
Հայաստանն ու Իրանը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հեռանկարները
22.11.2026 | 12:13
Փաշինյանը հանդիպել է Digitec 2026-ին մասնակցող ՏՏ ընկերությունների ղեկավարների հետ
22.11.2026 | 11:57
Թրամփը լուսանկար է հրապարակել Պուտինի հետ և կրկին նրան իր ընկերն անվանել
Բոլորը

Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի մասին ԵԽԽՎ-ում անցկացված լսումների ընթացքում զեկուցող Աջուկովիչը նշել է, որ Լեռնային Ղարաբաղից հայերի հեռացման հարցում Վեհաժողովը չի կարող անտարբերություն դրսևորել։

Նա նշել է, որ Ադրբեջանի իշխանությունները ունեն պարտականություն՝ ապահովելու այնտեղ ապրողների պաշտպանությունն ու անվտանգությունը։

«Տխուր է տեսնել հայերի զանգվածային հեռացումը 30 տարվա հակամարտության ու 10 ամսվա հումանիտար ճգնաժամի հետևանքով»,- ասել է պատգամավորը։

Նա նշել է, թե «Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է», սակայն դա Բաքվին չի ազատում պատասխանատվությունից։

«Տարածքի նկատմամբ ինքնիշխանությունը բերում է նաև պատասխանատվության։ Ադրբեջանը պետք է անհապաղ քայլեր ձեռնարկի՝ ցույց տալու իր կամքը հայերի ապահով վերադարձի ու իրավունքների պաշտպանության հարցում, որոնք ցանկանում են վերադառնալ»,- նշել է պատգամավորը։

Նա նաև ասել է, որ միջազգային կազմակերպությունները չեն կարող մուտք գործել տարածք և հույս է հայտնել, որ ՄԱԿ-ից հետո այլ միջազգային կառույցներ կկարողանան լինել տարածաշրջանում և տեղում դիտարկել իրավիճակը։

Էմմա Չոբանյան