Սպիտակ տունը կենտրոնանալու է ամերիկացի պատանդների, հումանիտար միջանցքների և Իսրայելի ռազմական արձագանքի ուղղությամբ

Լուրեր

07.11.2026 | 15:06
ԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևատրում է առաջարկում Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար
07.11.2026 | 14:41
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 11 աստիճանով․ սպասվում են ձյուն և անձրև
07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
Բոլորը

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնականի տեղակալ Ջոն Ֆայները CNN-ին տված հարցազրույցում ասել է, որ Բայդենի վարչակազմը շարունակում է իր ուշադրության կենտրոնում պահել ամերիկացի պատանդների կարգավիճակի, հումանիտար միջանցքների և անվտանգ գոտիների տարբերակների հարցերը, ինչպես նաև հետևում է Իսրայելի պատասխան գործողություններին։

ՀԱՄԱՍ-ի կողմից գերեվարված ամերիկացիները գլխավոր առաջնահերթություններից են մնում, հայտարարել է Ֆայները։ Նա, սակայն, հրաժարվել է գերիների թվի կամ նրանց կարգավիճակի մասին որևէ տեղեկություն հաղորդել։

Ֆայների խոսքով՝ ԱՄՆ-ն փորձագետների է ուղարկել տարածաշրջան՝ խորհրդակցելու իսրայելցի գործընկերների հետ, առաջին հերթին, պատանդներին վերադարձնելու հարցերի շուրջ։

ԱՄՆ-ը և Իսրայելը նույնպես երկխոսություն են վարում հումանիտար միջանցքների շուրջ, հավելել է նա։

«Մենք քննարկում ենք այնպիսի տարբերակներ, ինչպիսիք են հումանիտար միջանցքները և անվտանգ գոտիները, տարբերակներ, թե ինչպես մարդիկ կարող են դուրս գալ Գազայից, եթե կարողանան: Նախագահը հասկացրել է, որ այնպիսի ժողովրդավար երկրներ, ինչպիսիք են Միացյալ Նահանգները և Իսրայելը, ամենաուժեղն են, երբ գործում են օրենքի գերակայության և պատերազմի օրենքների համաձայն»,- ասել է Ջոն Ֆայները: