Թեհրանն ու Էր-Ռիադն իսլամական աշխարհին միասնականության կոչ են արել

Լուրեր

07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
Բոլորը

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին և Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանը պահանջել են վերջ տալ պաղեստինցիների դեմ «պատերազմական հանցագործություններին» և ընդգծել իսլամական աշխարհում միասնության կարևորությունը։ Այս մասին հայտնել է Ռաիսիի աշխատակազմի քաղաքական հարցերով տեղակալ Մոհամմադ Ջամշիդին, գրում է Tasnim news-ը։

Առաջնորդները հեռախոսով զրուցել են 45 րոպե։ Արդյունքում Ռաիսին և Մուհամեդ բեն Սալմանը համաձայնել են Պաղեստինի դեմ ռազմական հանցագործությունների դադարեցման անհրաժեշտության շուրջ։ Նրանք նաև «ընդգծել են իսլամական միասնականության կարևորությունը և համոզմունք հայտնել, որ իսրայելական վարչակարգի հանցագործությունները, եթե ԱՄՆ-ը ներողամիտ լինի», կարող են կործանարար հետևանքներ ունենալ»։

Սաուդյան Արաբիայի թագաժառանգը ստեղծված իրավիճակը տագնապալի և վտանգավոր է անվանել ու ընդգծել, որ պաղեստինցիների իրավունքների խախտումը կարող է հանգեցնել տարածաշրջանում էսկալացիայի և ապակայունացման։

Ռաիսին հեռախոսազրույց է ունեցել նաև Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ։ Իրանի նախագահը հայտարարել է, որ «այսօր բոլոր իսլամական, արաբական երկրները և աշխարհի բոլոր ազատասեր մարդիկ պետք է հասնեն լուրջ կոնսենսուսի և ամրապնդեն համագործակցությունը՝ դադարեցնելու Իսրայելի հանցագործությունները պաղեստինցիների դեմ, և որ Իրանը փորձում է հասնել նման կոորդինացման որքան հնարավոր է՝ շուտ», հայտնել է իրանցի պաշտոնյան։

ՀԱՄԱՍ-ի Առողջապահության նախարարության վերջին տվյալներով՝ Գազայի հատվածում զոհվել է 1,354 մարդ, վիրավորվել՝ 6,049-ը։ Իսրայելի Պաշտպանության բանակը հայտնել է, որ Իսրայելի վրա հարձակման հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 1,300-ը, այդ թվում՝ 222 զինվորական: Եվս 200 մարդ, ըստ զինվորականների, պատանդառվել են կամ անհետ կորել։