«Գործ ունենք բացառիկ զավեշտի, այլ ոչ թե քրեական գործի հետ»․ Լևոն Քոչարյանի պաշտպանը մանրամասներ է ներկայացնում նրա վերաբերյալ գործից 

Լուրեր

15.11.2024 | 21:06
Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը ԱԺ-ում լրագրողի աշխատանքի խոչընդոտման կապակցությամբ
15.11.2024 | 20:57
Գուրգեն Արսենյանը հանդիպել է Ռուսաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին
15.11.2024 | 20:44
Գրետա Թունբերգը ժենգյալով հաց է պատրաստում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2024 | 20:30
Փաշինյանը Պապիկյանին կազատի՞ զբաղեցրած պաշտոնից, եթե նա այլ հայտարարություն անի․ ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ
15.11.2024 | 20:20
Աբխազիայում բանակցություններ են սկսվել իշխանությունների և ընդդիմության միջև
15.11.2024 | 20:14
Թումանյան փ. – Մաշտոցի պ. Խաչմերուկում մասնակի, իսկ Թումանյան-Սարյան հատվածում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվելու է
15.11.2024 | 20:11
Պուտինն ու Շոլցն առաջին անգամ հեռախոսով զրուցել են 2022 թվականի դեկտեմբերից ի վեր. Suddeutschen Zeitung
15.11.2024 | 20:00
Բա մե՛ր համբերության բաժակը ոնց է լցվել պարոն Փաշինյանի անհետևանք ելույթներից․ մի անգամ ասե՞լ է՝ բանակում մահերը կանխեք․ Ժաննա Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2024 | 19:51
Հիմարություն է մարդու հիմնարար ազատությունները չհարգող երկրներում COP-ի անցկացումը․ Գրետա Թունբերգ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2024 | 19:44
ՀՀ նախագահը ԿԽՄԿ նախագահի հետ քննարկել է գերիներին և անհետ կորածներին առնչվող հարցեր
15.11.2024 | 19:33
Սամվել Բալասանյանի որդուն կալանավորելու որոշում է կայացվել
15.11.2024 | 19:30
Եթե շինարարություն, ապա «Տոտալի» և «Շինսթարի» հետ. մինչև 50% զեղչեր ԱՐԶՆԻ համայնքի նորաբաց սրահներում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2024 | 19:26
Փաշինյանն ընդունել է ՀՀ պետական մրցանակի արժանացած Նարայանա Մուրթիին
15.11.2024 | 19:16
Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարարի հետ
15.11.2024 | 19:00
Ուկրաինան կպայքարի ՌԴ-ի ագրեսիայի դեմ․ Թրամփն ինչ էլ առաջարկի, հրադադարը չի հաջողվի․ Գարս Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Մենք գործ ունենք բացառիկ զավեշտի, այլ ոչ թե քրեական գործի հետ»,- լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու` Լևոն Քոչարյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը: Քոչարյանը, հիշեցնենք, ըստ մեղադրանքի, Կառավարության շենքի դիմաց սեպտեմբերի 22-ի բողոքի ակցիայի ժամանակ չի կատարել ճանապարհը բացելու վերաբերյալ իշխանության ներկայացուցչի՝ ոստիկանների օրինական պահանջը, բռնություն է գործադրել նրանց նկատմամբ։

Ալեքսանյանի խոսքով՝ ըստ վարույթի՝ Քոչարյանը ոստիկանության մեկ աշխատակցի երկու անգամ ոտքերով հարվածել է, այնուհետև, երբ նրան նստեցրել են ոստիկանական մեքենան, շարունակել է չենթարկվել ոստիկանության օրինական պահանջին, հարվածել է ոստիկաններից մեկի ոստին, իսկ մյուսի՝  կրծքավանդակին և ոտքին։

Պաշտպանի խոսքով ՝ Լևոն Քոչարյանին վերագրվող հոդվածով պետք է վարույթ իրականացնող մարմինը հիմնավորեր, որ նա դիտավորություն է ունեցել միջամտելու իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանի օրինական գործունեությունը, և որ այդ միջամտությունը զուգորդվել է բռնությամբ։

Գործով երկու տուժող ոստիկան կա, երկու՝ վկա ոստիկան։ Տուժողներից մեկը Հրաչիկ Խաչատրյանն է, որը մասնակցել է Քոչարյանին բերման ենթակելու գործընթացին։ Ըստ գործի՝ Հրաչիկ Խաչատրյանը Լևոն Քոչարյանից առաջ է կանգնած եղել,  և վերջինս ոտքերով հարվածել է Խաչատրյանին, մինչդեռ Էրիկ Ալեքսանյանը Քոչարյանին բերման ենթարկելը պատկերող տեսանյութը միացնելով՝ ցույց տվեց, որ Հրաչիկ Խաչատրյանը գտնվել է Քոչարյանից հետ, ինչը, փաստորեն,  հակասում է գործի այն հանգամանքին, որ Քոչարյանը հարվածել է իր առջևում գտնվող ոստիկանին։

«Ոստիկանների ցուցմունքներն արժանահավատ չեն, ընդ որում այս դեպքում ոչ միայն խնդիրն այն է, որ նրանք գործի ելքով շահագրգռված են, այլ նաև դրանց չեն հիմնավորվում  տեսանյութերով»,- ասաց Ալեքսանյանը։

Տեսանյութերը դիտելիս պաշտպանը  նաև ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ ոստիկանները, որոնք մոտեցել էին Քոչարյանին, որևէ օրինական պահանջ չեն ներկայացրել հենց նրան, իսկ եթե օրինական պահանջը ճանապարհը բացելն էր, ապա նույնիսկ դրա համար պետք էր ժամանակ տրամադրվել Քոչարյանին, ինչի չի արվել։

Բացի այդ, ըստ Ալեքսանյանի, ոստիկանների պահանջը միայն Լևոն Քոչաչյանին չի տրվել, այլ բոլորին, հետևաբար ոստիկանական  գործողությունները պետք է սկսվեին  բոլորի հանդեպ, մինչդեռ դրանք միայն  Լևոն Քոչարյանի հանդեպ են տեղի ունեցել։

Արդեն ոստիկանական մեքենայում, պաշտպանի պնդմամբ, Լևոն Քոչարյանի նկատմամբ բռնություն է կիրառվել։

 «Լևոն Քոչարյանը հա՛մ ծեծի է ենթարկվել,  հա՛մ ինքը կալանավորվել և որևէ կարմիր բերետավոր առ այսօր պատասխամատվության չի ենթարկվել»,- ասաց Էրիկ Ալեքսանյանը։

Քոչարյանի նկատմամբ ենթադրյալ բռնության հոդվածով ևս նախաձեռնված է քրեական վարույթ, որով որևէ ոստիկան մեղադրյալի կարգավիճակ չունի, իսկ Քոչարյանը տուժող է։ Պաշտպան Ալեքսանյանն ասաց, որ Քոչարյանն առերեսվել է երկու ոստիկանի հետ, և դրա արդյունքում հերքվել են Քոչարյանի  մեղադրանքում նշված հանգամանքները։ Ոստիկանության բաժնում, ըստ Ալեքսանյանի, շարունակվել է Քոչարյանի իրավունքների խախտումը․ նա շուրջ 30 րոպե բարձրաձայնել է, որ ինքնազգացողությունը լավ չէ, որից հետո միայն բժշկական օգնություն են կանչել նրա համար։

 

Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մասիս Մելքոնյանի, սեպտեմբերի 25-ին մեկ ամսով կալանավորել է Լևոն Քոչարյանին։ Պաշտպանը նշեց, որ  կալանքի քննության ժամանակ իրենց ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել դատավոր  Մելքոնյանին՝  հիմքում դնելով այն հանգամանքը, որ դատավորը նախկինում  քաղաքականությամբ է զբաղվել  և հրապարակայնորեն բացասական դիրքորոշում արտահայտել Լևոն Քոչարյանի հոր՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ: Դատավորը, սակայն, մերժել է ինքնաբացարկի միջնորդությունը` նշելով, որ ինքը դատավորի երդում է տվել՝  լինել հավատարիմ Սահմանադրությանը և օրենքներին,  լինել օբյեկտիվ և անաչառ: Ալեքսանյանը դիտարկեց, որ յուրաքանչյուր դատավոր է  երդվում, և այս դեպքում իմաստազրկվում է դատավորի ինքնաբացարկի ինստիտուտը։

Լևոն Քոչարյանի կալանքի դեմ բողոքը քննող դատավոր Մհեր Արղամանյանը ևս, ըստ Ալեքսանյանի, անաչառ դատավոր լինել չի կարող։ Արղամանյանի որդին՝ Դավիթ Արղամանյանը ժամանակին մասնակցել է Ռոբերտ Քոչարյանի կալանքի գործով դատարանի բակում տեղի ունեցող բողոքի ակցիաներին և դիրքորոշում ունեցել, որ Քոչարյանը պետք է կալանավորվի։  Այս հիմքով արդեն մեկ անգամ Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ գործով ներկայացված բողոքներից մեկով  Մհեր Արղամանյանին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացվել, որը նա բավարարել է։ 

Թե ինչու է այժմ դատավորը փոխել իր դիրքորոշումը և որոշել, որ Քոչարյանի որդու՝  Լևոն Քոչարյանի գործը կարող է քննել, պաշտպանին հայտնի չէ, քանի որ Մհեր Արղամանյանը դեռևս Լևոն Քոչարյանի կալանքի դեմ բողոքի գործով որոշում չի կայացրել, այն հրապարակվելու է հոկտեմբերի 19-ին։

Արաքս Մամուլյան