Պուտինը հայտարարել է, թե Ադրբեջանը հետաքրքրված է Թուրքիայում գազային հանգույցի ստեղծմամբ

Լուրեր

07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Թուրքիայում գազային հանգույցի նախագիծն առաջին փուլում նախատեսում է դեպի Եվրոպա գազի առևտրի էլեկտրոնային հարթակի ստեղծում։ Եվրոպայում բոլորը, որոնք ցանկանում են ձեռք բերել ռուսական ռեսուրսներ, շահագրգռված են այս նախագծով։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսական էներգետիկ շաբաթվա լիագումար նիստում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Խոսքն առաջին հերթին եվրոպական մայրցամաքում գազի առևտրի էլեկտրոնային հարթակի ստեղծման մասին է, դա հետաքրքրում է բոլորին՝ մեր թուրք ընկերներին, մեզ և բոլորին, որոնք ցանկանում են գնել մեր ռեսուրսները եվրոպական մայրցամաքում։ Այդպիսիք կան, բայց այսօր մենք այնտեղ գազ ենք մատակարարում Թուրքիայի տարածքով։ Մենք ունենք երկու երթուղի՝ «Թուրքական հոսք» և «Կապույտ հոսք», դրանք գործում են արդյունավետ և ամբողջությամբ լցված են: Սկզբունքորեն մենք գաղափարներ ունենք այդ հնարավորություններն ընդլայնելու համար»,- ասել է ՌԴ նախագահը։

Պուտինը նշել է, որ Ռուսաստանը մեծ խնդիրներ չի տեսնում հարթակի ստեղծման հարցում, քանի որ և՛ Թուրքիան, և՛ ՌԴ-ն հետաքրքրված են այս նախագծով։ Բացի այդ, Ադրբեջանը նույնպես հետաքրքրություն է ցուցաբերում գազային հանգույցի նկատմամբ։

«Թուրքիան հետաքրքրված է, մենք նաև խոսել ենք Ադրբեջանի հետ։ Նա նույնպես հետաքրքրություն է ցուցաբերում»,- ասել է Վլադիմիր Պուտինը։

Հավելենք, որ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դյոնմեզը նախորդ տարեվերջին հայտարարել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր աջակցությունն է հայտնել գազային հանգույցի նախագծին։

Նշենք, որ Թուրքիայի և ՌԴ-ի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հանձնարարել էին շտապ մշակել Թուրքիայում գազային հանգույցի ստեղծման նախագիծ, որով Ռուսաստանը կարող է գազի տարանցումը Հյուսիսային հոսքերից տեղափոխել դեպի Սևծովյան տարածաշրջան և Թուրքիա։ Էրդողանը նաև ասել էր, որ Եվրոպան կարող է ռուսական գազ ստանալ Թուրքիայի տարածքով։

Էմմա Չոբանյան