Խաչի լեռնանցքը բացվել է բեռնատարների համար․ կուտակումներ կան միայն ռուսական կողմում․ Վահան Հակոբյան

Լուրեր

07.09.2026 | 14:49
Իսրայելի կողմից Լիբանանի հարավին հասցված հարվածների հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել
07.09.2026 | 14:33
ՌԴ-ն ու Հյուսիսային Կորեան բացել են երկու երկրների միջև առաջին ավտոմոբիլային կամուրջը
07.09.2026 | 14:14
«Էմիլի ֆարմ»-ի 7 մասնաճյուղում 9 վարչական խախտում է արձանագրվել
07.09.2026 | 13:56
Ներդրումային նոր հնարավորություններ և միջազգային համագործակցություն․ Պապոյանը՝ Դուբայի համաժողովում
07.09.2026 | 13:45
Մայր Աթոռը խոսում է Հովհաննավանքի «անհարիր միջոցառման» մասին, կարգալույծ հռչակված հոգևորականը պնդում է՝ տեսանյութերը կեղծ են
07.09.2026 | 13:33
Պուտինը զանգահարել է Ալիևին․ քննարկվել են առևտրատնտեսական ու հումանիտար հարցեր
07.09.2026 | 13:32
Գյումրիի «Համով հոտով» արագ սննդի կետը չի գործի
07.09.2026 | 13:21
ՔՀԿ-ի ատամնաբուժական կենտրոնի զուգարանում թմրանյութի նմանվող նյութեր են հայտնաբերվել
07.09.2026 | 13:10
Սահմանային անցակետերը կապում են տնտեսությունները. Հայաստանի ԱԳՄ-ի և Վանի առևտրաարդյունաբերական պալատի հայտարարությունը
07.09.2026 | 13:01
Այսօր՝ անձրև և ամպրոպ, վաղվանից՝ առանց տեղումների եղանակ
07.09.2026 | 12:56
Սահակյանը նշանակվել է, Սիրունյանն ու Մկրտչյանը՝ վերանշանակվել․ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել
07.09.2026 | 12:51
Ժաննա Անդրեասյանը հանձնարարականներ է տվել ChatGPT Edu-ի կիրառման և դպրոցների անվտանգության վերաբերյալ
07.09.2026 | 12:46
Ադրբեջանն ու Իրանը քննարկել են համատեղ նախագծերի իրականացման ընթացքը
07.09.2026 | 12:39
ՌԴ-ն հարվածել է Զապորոժիեի մարզի առևտրի կենտրոնին․ Սլավյանսկում վիրավորվել է չորս մարդ
07.09.2026 | 12:30
Արդեն վախեցնում է ինձ․ եթե պիտի խզբզեն, մենք էլ ունենք խզբզողներ․ Ավինյանը բարկացավ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Խաչի լեռնանցքը մոտ 2 ժամ առաջ բացվել է բեռնատարների համար։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Ռուսաստանում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ Վահան Հակոբյանը:

«Ձյան առատ տեղումների պատճառով մերկասառույց է առաջացել, ճանապարհը երեկ ռուսական ժամանակով ժամը 23։00-ին փակվել էր բեռնատարների համար, ռուսական կողմից եկողներին թույլ չէին տալիս մտնել Վրաստան Խաչի լեռնանցքի հատվածում կուտակումներից խուսափելու համար: Մոտ 2 ժամ առաջ ճանապարհը բացվել է։ Հիմա նորմալ երթևեկում են։ Հայաստանից դուրս է եկել մոտ 350 բեռնատար, որոնք դեռ ձևակերպում չեն ստացել։ Միայն ռուսական կողմից ունենք կուտակումներ դեպի Վրաստան ուղղությամբ, դա, մասնավորապես, կապված է ՌԴ կառավարության 15/38 որոշման հետ, որով նոր մաքսատուրքեր են սահմանվել, դա սակայն, Հայաստանին չի վերաբերում։ Հայկական մեքենաները արտահերթ բաց են թողնվում»,- նշեց Հակոբյանը։

Անժելա Պողոսյան