Սյունիքի մարզպետը և ՌԴ դեսպանը քննարկել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրների լուծման հարցերը
Քաղաքականություն
11.10.2023 | 13:22Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հոկտեմբերի 10-ին ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին ու նրա ղեկավարած պատվիրակությանը․ հայտնում են ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ կապված, ստեղծված իրավիճակով պայմանավորված հումանիտար խնդիրների լուծման ու մի շարք այլ հարցեր։