Մոսկվան ու Բաքուն ստորագրել են տեղեկատվական անվտանգության ոլորտում համագործակցության համատեղ ծրագիր

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ռուսաստանն ու Ադրբեջանը ստորագրել են տեղեկատվական անվտանգության ոլորտում համագործակցության համատեղ ծրագիր, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը Բաքու կատարած այցի շրջանակում աշխատանքային հանդիպում է ունեցել Ադրբեջանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիլ Ուսուբովի հետ, որի ընթացքում կողմերը հաստատել են իրենց հանձնառությունը բոլոր ոլորտներում Մոսկվայի և Բաքվի միջև համագործակցության հետագա ամրապնդման համար։ Նրանք էլ ստորագրել են տեղեկատվական անվտանգության ոլորտում համագործակցության համատեղ ծրագիրը։

Նշվում է, որ կողմերը հանդիպմանը հատուկ ուշադրություն են դարձրել երկու երկրների իրավապահ մարմինների և հետախուզական ծառայությունների փոխգործակցության հեռանկարներին, ներառյալ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ համատեղ հակազդեցությունը, ինչպես նաև տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում հանցագործությունների դեմ պայքարին։

Բացի այդ՝ Պատրուշևն ու Ուսուբովը ամփոփել են երկու երկրների անվտանգության խորհրդի ապարատների, նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցած ռուս-ադրբեջանական անվտանգության խորհրդակցությունների արդյունքները։

Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ Պատրուշևը նշել է, որ Ռուսաստանը Ադրբեջանին դիտարկում է որպես միջազգային տեղեկատվական անվտանգության ոլորտում համախոհներից մեկի։