Ալիևը փորձում է տապալե՞լ արևմտյան հարթակներում բանակցությունները․ հանդիպման առաջարկ՝ Թբիլիսիից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:45
Խաղից մինչև ֆինանսական գրագիտություն․ ինչ է առաջարկում Ամերիաբանկը դպրոցականների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:41
Համագործակցություն՝ հանուն կրթության․ Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր
08.09.2026 | 19:30
ՌԴ-ի հետ չենք ամուսնացել, որ ապահարզան տանք․ քաղաքացիներն ուզում են ՀՀ-ն ԵՄ-ի անդամ դառնա, հանրաքվե պետք չէ․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:17
Բյուրեղավանից Աբովյանի ԲԿ տեղափոխված բուժառուների առողջական վիճակում դրական դինամիկա կա․ Ավանեսյան
08.09.2026 | 18:58
Թրամփն ու Պուտինը մեկժամյա հեռախոսազրույց են ունեցել
08.09.2026 | 18:45
Անթալիայում մոլեգնում են անտառային հրդեհները, բնակիչները տարհանվում են․ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 18:32
Հայաստան-Թուրքիա սահմանի թուրքական Ալիջան անցակետի բացման ​​շինաշխատանքները շարունակվում են. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
08.09.2026 | 18:24
Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է
08.09.2026 | 18:13
Կարևորում ենք Հյուսիսային Մակեդոնիայի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը․ Փաշինյան
08.09.2026 | 18:04
Ռենուարի թանգարանից 9 մլն եվրոյի նկարներ են գողացել
08.09.2026 | 17:54
Միջազգային աստղերով ու նոր ծրագրերով․ Սիմֆոնիկ նվագախումբը սկսում է 21-րդ համերգաշրջանը
08.09.2026 | 17:42
Ռուսաստանում գեներալի սպանության փորձի կասկածանքով Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
Բոլորը

Գրանադայի հանդիպումը բոյկոտելուց չորս օր անց Ադրբեջանի նախագահը հայտարարում է, թե պատրաստ է Հայաստանի հետ բանակցել Վրաստանում։ Իլհամ Ալիևն այս մասին խոսել է երեկ Թբիլիսի կատարած աշխատանքային այցի ժամանակ։

Վրաստանի մասնակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին «ամենաճիշտ ընտրությունն է», հայտարարել է Ալիևը՝ պնդելով, որ այդ հարցում պետք է հաշվի առնել թե՛ պատմական կապերը, թե՛ աշխարհագրական գործոնները:

«Եթե հայկական կողմը համաձայնի, մենք անմիջապես կսկսենք համապատասխան գերատեսչությունների ներգրավմամբ, երկկողմ և եռակողմ հանդիպումները Վրաստանում»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

Խոսելով Հարավային Կովկասում խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարից՝ Ալիևը կարծիք է հայտնել, թե դա Բաքու-Թբիլիսի-Երևան համագործակցության հնարավորություններ կստեղծի։

Պաշտոնական Երևանը Թբիլիսում հնչած հայտարարություններին դեռ չի արձագանքել։ Արևմտյան հարթակում բանակցությունների ձախողումից հետո պատրա՞ստ է, արդյոք, հայկական կողմը բանակցել Բաքվի հետ Ալիևի առաջարկած ձևաչափով և ինչպիսին է պաշտոնական Երևանի դիրքորոշումը խաղաղության պայմանագիրը Հարավային Կովկասում կնքելու՝ Ալիևի հայտարության վերաբերյալ։ Վարչապետի աշխակազմից առաջարկեցին այս և թեմային առնչվող այլ հարցերի պատասխանը ստանալու համար գրավոր հարցում ուղարկել։

Իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները ևս խուսափեցին  հարցերի վերաբերյալ դիրքորոշում հայտնել։ Միակը, որ դեմ չեղավ խոսել,  Հովիկ Աղազարյանն էր․ ասաց՝ անձամբ իր կարծիքով՝ Հայաստանը պետք է համաձայնի Թբիլիսիում բանակցություններին։

Ինչո՞ւ է Ալիևը Գրանադայի բանակցություններին չներկայանալուց հետո խոսում գործընթացը Հարավային Կովկաս տեղափոխելու մասին, և արդյո՞ք Բաքուն նպատակ ունի փոխել բանակցային արդեն ձևավորված ձևաչափերը։ Արցախի հայաթափումից հետո Բաքուն փորձում է խուսափել արևմտյան հարթակներում բանակցություններից, որտեղ ունի հստակ պարտավորություններ՝ իրավիճակը վերլուծելով՝ եզրակացնում է տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը։

Այն, որ հոկտեմբերի 5-ին Գրանադայում կար փաստաթղթի ստորագրման հնարավորություն, Իսպանիա մեկնելուց մեկ օր առաջ խորհրդարանում հաստատել էր նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ Գրանադայում շրջադարձային փաստաթուղթ ստորագրելու հնարավորություն կար։

Հայտարարություն Գրանադայում ընդունվեց, բայց՝ առանց Ալիևի, որում շեշտվում էր կողմերի միմյանց տարածքային ամբողջականությունը Ադրբեջանի և Հայաստանի դեպքում, համապատասխանաբար, 86,600 և 29,800 քառակուսի կիլոմետր տարածքով ճանաչելու, սահմանազատումը ԽՍՀՄ վերջին քարտեզներով իրականացնելու մասին։ Իսկ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը, ըստ այդ հայտարարության, պետք է տեղի ունենա կողմերի ինքնաիշխանության, իրավազորության և փոխադարձության սկզբունքներից ելնելով, որը, Արմեն Պետրոսյանը կարծիքով, ձեռնտու չէ Ալիևին։

«Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Հովիկ Աղազարյանը, մինչդեռ, կարծում է, որ Ալիևի՝ Գրանադա չգնալու պատճառն այլ է։ Ըստ նրա՝ Լեռնային Ղարաբաղի վերջին զարգացումներից հետո Ադրբեջանի նախագահը պատրաստ չէր այդ հանդիպմանը։

Գրանադայի բանակցութունները իշխանության տարբեր ներկայացուցիչներ համարում էին լուրջ հաղթանակ, անգամ պնդում, թե այդ բանակցություններում հայկական կողմը ստացել է այն, ինչ ցանկացել է։ Մինչ այժմ, սակայն, հստակ չէ, թե ի՞նչ ձեռքբերում է ունեցել հայկական կողմը, եթե այդ հայտարարությանը չի միացել Ալիևը։ Անգամ վարչապետի աշխատակազմի ղեկավարը Ֆեյսբուքում գրեց, թե միջանցքի էջը փակված է։

Փորձագետ Արմեն Պետրոսյանը, մինչդեռ, հակառակ տեսակետն է հնչեցնում․ Ադրբեջանի նախագահն այս փուլում բարձրաձայնելու է ոչ միայն վրացական, այլ նաև ռուսական հարթակում բանակցությունների մասին, խոսելու է նաև 3+3 ձևաչափից։ Եվ եթե հայկական կողմը որևէ ձևաչափ մերժի, դա օգտագործելով՝ Բաքուն կարող է բոյկոտել Արևմուտքում բանակցությունները։

Գրանադայում տապալված բանակցություններից հետո Ալիևին և Փաշինյանին եռակողմ ձևաչափով հանդիպելու առաջարկ է արել Շառլ Միշելը։ Երևանն ու Բաքուն այս առնչությամբ դիրքորոշումները դեռ չեն հստակեցրել։ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին իր հերթին, վերահաստատելով աջակցությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, հայտարարել է, թե  պատրաստ է միջնորդական ջանքեր ներդնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու գործընթացում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան