Բեթղեհեմի քաղաքապետ Հաննա Հանանիան այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Լուրեր

07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
Բոլորը

Բեթղեհեմի քաղաքապետ Հաննա Հանանիայի գլխավորած պատվիրակությունը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ Վաղարշապատ համայնքի ղեկավարի տեղակալ Մհեր Մկրտչյանի ուղեկցությամբ: Այս մասին տեղեկացնում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը։

May be an image of 6 people, suit, wedding and monument

«Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:

May be an image of 4 people and monument

Պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Հյուրերը շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո Բեթղեհեմի քաղաքապետ Հաննա Հանանիան գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

May be an image of 3 people and text

Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ ՀՑԹԻ թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը պատվավոր հյուրին նվիրեց Հայոց ցեղասպանության մասին գրքեր»,- ասված է հաղորդագրության մեջ:

May be an image of diary, book and text