Անկարան հաստատում է, որ Սիրիայում ԱՄՆ-ի կողմից խոցված ԱԹՍ-ն պատկանում է Թուրքիային

Լուրեր

07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
Բոլորը

Թուրքիայի ԱԳՆ-ն հաստատել է, որ նախօրեին Սիրիայի հյուսիս-արևելքում ԱՄՆ-ի կողմից խոցված անօդաչու թռչող սարքը պատկանել է Թուրքիային։ Միաժամանակ, Անկարան նշում է, որ  որ միջադեպը չի ազդել տարածաշրջանում քրդական զինյալների դեմ թուրքական զինուժի կողմից իրականացվող գործող գործողությունների վրա, գրում է Turkish Minute-ը։

Ի դեպ, ուշագրավ է, որ հայտարարությունն արվում է Թուրքիայի ԱԳՆ-ի, ոչ թե ՊՆ-ի կողմից։ ԱԳՆ-ն նշում է, որ SIHA-ն (մարտական ​​անօդաչու թռչող սարք) կորել է տարբեր տեխնիկական գնահատականների պատճառով, որը նպատակ ուներ խուսափել տարածաշրջանում երրորդ կողմերի հետ հակամարտությունից՝ հավելելով, որ ավելի արդյունավետ միջոցներ կձեռնարկվեն։

Հայտարարության մեջ ԱՄՆ-ի վերաբերյալ որևէ ուղղակի հղում չկա։

Թուրքիայի ԱԳՆ-ն նշում է, որ միջադեպը չի ազդել Սիրիայում PKK-ի և քրդական Ժողովրդական պաշտպանության միավորումների (YPG) թիրախների դեմ շարունակվող ռազմական գործողության վրա, ինչպես նաև նրանց հարվածելու՝ թուրք զինվորականների վճռականության վրա։

Հավելենք, որ Պենտագոնի խոսնակ, բրիգադի գեներալ Փեթ Ռայդերն ավելի վաղ հայտնել էր, որ հոկտեմբերի 5-ի առավոտյան տեսել են, որ թուրքական անօդաչուներն ավիահարվածներ են հասցնում սիրիական Հասաքա քաղաքում՝ ամերիկյան զորքերից շուրրջ մեկ կմ հեռավորության վրա: Մի քանի ժամ անց թուրքական անօդաչուն մոտեցել է ամերիկյան զորքերից կես կիլոմետրից պակաս հեռավորության վրա, համարվել է սպառնալիք և խոցվել F-16-ի կողմից:

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն էլ միջադեպի մասին խոսել է Թուրքիայի ՊՆ ղեկավար Յաշար Գյուլերի հետ։

Էմմա Չոբանյան