Ռուսաստանը Սյունիքում գլխավոր հյուպատոսություն կբացի

Լուրեր

07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
Բոլորը

Հայաստանում ՌԴ դեսպանությունը հայտնում է, որ Սյունիքում գլխավոր հյուպատոսություն կբացի։ Հաղորդվում է, որ հոկտեմբերի 5-ին Մեղրիում քննարկում է տեղի ունեցել Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության բացման առաջնահերթ խմբի ղեկավարի և Մեղրիի քաղաքապետի միջև։

«Քննարկվել են Սյունիքի մարզում Ռուսաստանի նոր հյուպատոսական գրասենյակի վաղաժամ բացման հեռանկարները, ինչը զգալիորեն կպարզեցնի հյուպատոսական ծառայությունների հասանելիությունը Հայաստանի հարավում բնակվող ՌԴ քաղաքացիների համար։ Բացի այդ, նշվել է, որ նոր գլխավոր հյուպատոսությունը կնպաստի ռուս-հայկական հարաբերությունների հետագա ամրապնդմանը և տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը, ինչպես նաև կնպաստի մշակութային, հումանիտար, առևտրային, տնտեսական և միջտարածաշրջանային համագործակցության ընդլայնմանը»,- գրված է Հայաստանում ՌԴ դեսպանության հաղորդագրության մեջ

Դեսպանությունը նաև նշել է, որ սա համագործակցության զարգացման նոր քայլ է։

Դեռևս մայիսին Հայաստանի ԱԳՆ-ն դրական էր արձագանքել Սյունիքում ՌԴ գլխավոր հյուպատոսություն բացելու առաջարկին։ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը Factor.am-ին ասել էր, որ գերատեսչությունը դեռևս ապրիլին է իր համաձայնության մասին հայտնել ռուսական կողմին: