Հաջիևը հայտարարել է, թե Գրանադայում հանդիպումից հրաժարվելը չի ​​նշանակում Հայաստանի հետ բանակցություններից հրաժարում

Լուրեր

07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
Բոլորը

Բաքուն արդարացումներ է փնտրում Գրանադայի բանակցություններից հրաժարվելուց հետո։ Մասնավորապես, Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե այն, որ Ադրբեջանը հրաժարվել է մասնակցել Գրանադայում Եվրամիության, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների մասնակցությամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հնգակողմ հանդիպումից, չի նշանակում, որ Բաքուն ընդհանրապես հրաժարվում է Հայաստանի հետ բանակցություններից։

Հաջիևն ասել է, թե Ադրբեջանի այս որոշումը կապված է, իբր, «Ֆրանսիայի կողմնակալ գործողությունների և ռազմատենչ քաղաքականության հետ, որոնք լրջորեն խաթարում են տարածաշրջանային խաղաղությունը, կայունությունը Հարավային Կովկասում և վտանգում ԵՄ ընդհանուր քաղաքականությունը տարածաշրջանի նկատմամբ»։ Նաև, չնայած պաշտոնական Բաքվի համառ պահանջներին, համաձայնություն ձեռք չի բերվել այս հանդիպմանը Թուրքիայի՝ որպես տարածաշրջանային տերության մասնակցության վերաբերյալ։

«Միջազգային որոշ լրատվամիջոցներում դա սխալ է ներկայացվում՝ որպես Հայաստանի հետ բանակցելուց Ադրբեջանի հրաժարում, ինչը լիովին սուտ է»,- դժգոհել է Հաջիևը։

Հավելենք, որ այսօր Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի համաժողովի շրջանակում նախատեսվում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, ԵՄ Խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, սակայն Բաքուն հրաժարվել է մասնակցել։

Էմմա Չոբանյան