«Թրանսփերենսի Ինթերնեշնլ-Ռուսաստան»-ը լքում է ՌԴ-ն

Լուրեր

07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
Բոլորը

Հակակոռուպցիոն փորձագետների «Թրանսփերենսի Ինթերնեշնլ-Ռուսաստան» (TI-R) կազմակերպությունը հայտարարել է ռուսական իրավաբանական անձի լուծարման և Ռուսաստանի Դաշնությունից դուրս աշխատանքի վերսկսման մասին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Մարտին Ռուսաստանի Գլխավոր դատախազությունն «անցանկալի կազմակերպություն» է ճանաչել «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» (TI) միջազգային հակակոռուպցիոն շարժումը, որի կենտրոնակայանը գտնվում է Բեռլինում։ Ռուսաստանի իշխանությունների այս որոշումն անապահով է դարձրել կազմակերպության ռուսական մասնաճյուղի աշխատանքը, ասվում է TI-R-ի հայտարարության մեջ, որը 1999 թվականից գործում է Ռուսաստանում։

«Հակակոռուպցիոն ոլորտում մեր կուտակած փորձն ու գիտելիքները գրեթե քառորդ դար պարզապես չեն կարող վերանալ, ուստի մենք որոշել ենք վերսկսել աշխատանքը Ռուսաստանից դուրս նոր ձևաչափով։ Մենք շարունակում ենք և կշարունակենք մեր աշխատանքը Ռուսաստանում կոռուպցիայի դեմ քաղաքացիական հակազդման ուղղությամբ և պահպանելով թափանցիկության, հաշվետվողականության, ազնվության սկզբունքները»,- ասվում է հաղորդագրությունում։

Կազմակերպության թիմը, որը գտնվում է Ռուսաստանի սահմաններից դուրս, պաշտոնական հավատարմագրում է ստացել որպես «TI-ի ռուսական մասնաճյուղ վտարանդիում»։