Թուրքիայի ամբողջ տարածքում «հակահաբեկչական» գործողություններ են իրականացվում

Լուրեր

07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
Բոլորը

Թուրքիայի ամբողջ տարածքում այս վաղ առավոտից 466 «հակաահաբեկչական գործողություն» է իրականացվել՝  անվտանգության ուժերի 13,440 անդամի մասնակցությամբ։ Այս մասին սոցիալական ցանցերում հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Էրլիքայան, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Նշվում է, որ «Հերոս» գործողության շրջանակում Թուրքիայի Մերսին, Վան, Շանլըուրֆա, Մարդին և Այդին նահանգներում ձերբակալվել է անջատողական ահաբեկչական կազմակերպությունում ներգրավված 12 կասկածյալ։ Խոսքը PKK-ի մասին է։

Հաղորդվում է, որ «ահաբեկչության մեջ կասկածվող» 55 մարդ էլ ձերբակալվել է 16 նահանգներում, այդ թվում՝ Մարդինում, Շանլըուրֆայում, Դիարբեքիրում, Գազիանթեփում, Մերսինում, Շըրնաքում, Ստամբուլում, Բուրսաում, Բաթմանում, Դենիզլիում, Ադանայում, Կայսերիում, Անթալիայում, Կոնիայում, Իսպարտայում և Քոջաելիում իրականացված գործողությունների ընթացքում։

Ըստ վերջին տվյալների՝ շուրջ 900 մարդ է ձերբակալվել։

Հիշեցնենք, որ օրերս Անկարայում ՆԳՆ շենքի մոտ պայթյուն էր տեղի ունեցել։ Թուրքիան հայտնել էր, որ երկու անձ է մոտեցել դարպասներին և պայթյուն իրականացրել․ մեկն իրեն էր պայթեցրել, մյուսը՝ սպանվել գլխին ստացած գնդակից։

Պայթյունի պատասխանատվությունը ստանձնել էր Թուրքիայի կողմից ահաբեկչական խմբավորումների ցուցակում ճանաչված Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը (PKK):

Էմմա Չոբանյան