Պատրաստակամ ենք ԵՄ-ի հետ համագործակցությունը առավել առարկայական ու չափելի դարձնել. Արծվիկ Մինասյանը՝ Կատարինա Մատերնովային

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման շուրջ բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մատերնովայի հետ. տեղեկացնում է նախարարության լրատվական ծառայությունը:

Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՏԶՆ նախարարի տեղակալներ Մանե Ադամյանն ու Ավագ Ավանեսյանը, պատասխանատու այլ անձինք։

Ողջունելով հյուրերին՝ նախարարը կարևորել է Եվրամիության հետ համագործակցությունը, հայտնել այն առավել առարկայական, չափելի դարձնելու պատրաստակամությունը։ Նախարարը հակիրճ անդրադարձել է երկրում նոր իրողություններում իրականացվող բարեփոխումներին, ինստիտուցիոնալ համակարգի ձևավորման հարցերին։

«Ակնկալում ենք առավել սերտ համագործակցություն՝ հիմնված կառուցողական աշխատանքի վրա», – նշել է Արծվիկ Մինասյանը։

Կատարինա Մատերնովան շնորհակալություն է  հայտնել հանդիպման համար, ներկայացրել Հայաստանին տրամադրվող ԵՄ բյուջետային և տեխնիկական աջակցությունը, ինչպես նաև ոլորտային բարեփոխումների ծրագրերը:

Հանդիպման ընթացքում խոսվել է նաև ԵՄ Թայեքս, Թվինինգ գործիքների մասին։ Եվրոպացի պաշտոնյան կարևորել է բարձրաստիճան խորհրդատուների ներգրավումը, որոնք ռազմավարական մակարդակում խորհրդատվություն կտրամադրեն ՀՀ կառավարության կողմից նախանշված ոլորտներում բարեփոխումներ իրականացնելու հարցում:

«Բաց ենք լսելու ձեր բոլոր հարցերը և պատրաստակամ մեր գիտելիքներն ու ունակություններն օգտագործելու տարբեր ոլորտներում համագործակցության համար», – նշել է Կատարինա Մատերնովան։

Կարևորվել է բոլոր աշխատանքներում թափանցիկության և հանրային հաշվետվողականության ապահովումը։ Հանդիպման մասնակիցներն  անդրադարձել են նաև հուլիսի 21-ին Երևանում նախատեսվող  «առանց փողկապների» աշխատաժողովին, հատկանշելով դրա անհրաժեշտությունն  առաջացած հարցերի հասցեական քննարկման առումով։

Հանդիպման ավարտին կողմերը ևս մեկ անգամ վերահաստատել են համագործակցության շարունակականության ապահովման հարցում  իրենց վճռականությունը։