Երևանից ուղարկված ավտոբուսները Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում են
Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող ավտոբուսներն այս պահին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում են՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ՀՀ տեղափոխելու համար: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հայկ Կոստանյանը՝ նշելով, որ մեր հայրենակիցներն իրենց հետ կարող են բերել նաև ընտանի կենդանիներին: