Մեկնարկել է հայ-ավստրիական աշնանային դպրոցը, որին մասնակցում են Սյունիքի պատմամշակութային ժառանգությամբ հետաքրքրված ուսանողներ, դասախոսներ

Լուրեր

07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:18
Ավինյանի խոստումից 4 ամիս անց․ ինչու է դանդաղել Արին Բերդի փողոցի 1 մլրդ դրամանոց հիմնանորոգումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:10
«Գոնե իշմար տվեք՝ իմանանք»․ Փաշինյանի ժեստը ծիծաղ առաջացրեց ԱԺ դահլիճում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:00
Ծանր հանցագործություն է կատարել ադրբեջանցի զինծառայողը․ նա պիտի դատվի, որից հետո կարելի է փոխանակել հայ գերիների հետ․ Սոսի Թաթիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:46
«Հանրությանը մանրամասնեք՝ քանի՞ օր եք պատերազմել», «Դրվագների մասին խոսելը մասնակցողի համար ցավ ա». Պապիկյան-Մանուկյան բանավեճը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գորիսի պետական համալսարանի և Զալցբուրգի համալսարանի (Ավստրիա) միջև համագործակցության շրջանակում «Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան» հովանավորությամբ մեկնարկել է հայ-ավստրիական աշնանային դպրոցը, որին մասնակցում են Սյունիքի պատմամշակութային ժառանգությամբ հետաքրքրված ուսանողներ, դասախոսներ ոչ միայն ԳՊՀ-ից, այլև Ավստրիայից․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Աշնանային դպրոցի նպատակն է ուսանողներին ծանոթացնել Սյունիքի պատմությանը, պատմամշակութային ժառանգությանը, հոգևոր կառույցների գործունեությանը, արխիվային փաստաթղթերի ուսումնասիրության միջոցով պատմական իրադարձությունների հետազոտության մեթոդիկային, ինչպես նաև կազմակերպել քայլարշավ դեպի Հին Շինուհայր և Հին Խոտ բնակատեղիններ՝ իրականացնելով դաշտային գիտահետազոտական աշխատանքներ։

ԳՊՀ ռեկտոր Տիգրան Վանդունցը կարևորել է հայ-ավստրիական աշնանային դպրոցի գործունեությունը, որը կնպաստի ուսանողների՝ ազգային ժառանգության և մշակույթի պահպանմանն ուղղված գիտելիքների ամրապնդմանն ու գիտահետազոտական աշխատանքների իրականացմանը:

Դասախոսություններով հանդես են եկել Զալցբուրգի համալսարանի քրիստոնյա Արևելքի հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, հայագիտության բաժնի վարիչ դոկտոր, պրոֆեսոր Յասմին Դում-Թրագուտը, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի մշակութային մարդաբանության բաժնի գիտաշխատող Տիգրան Սարգսյանը և ԳՊՀ բանասիրության և պատմաիրավագիտության ամբիոնի ասիստենտ Գայանե Շաբունցը:

Ակտիվ հարցուպատասխանի միջոցով բանախոսներն անդրադարձել են Սյունիքի մշակութային ժառանգությանը, Սյունիքի՝ 7-14-րդ դարերի պատմությանը, արխիվային փաստաթղթերի՝ որպես պատմության սկզբնաղբյուրին, վիմագրությանը, ինչպես նաև մատենագիտությանն ու ձեռագրագիտությանը վերաբերող թեմաներին: