Արցախում սեպտեմբերի 25-ի աղետի հետևանքով հայտնաբերվել է 170 աճյուն և մասունք․ Արցախի ՆԳՆ
Սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստում տեղի ունեցած աղետի տարածքից հայտնաբերվել և դատաբժշկական փորձաքննության բյուրո է տեղափոխվել ընդհանուր 170 աճյուն և մասունք․ հաղորդում է ԱՀ ներքին գործերի նախարարությունը։
Ըստ գերատեսչության՝ տարածքից հայտնաբերված անձնական իրերը տեղափոխվել են օպերատիվ շտաբ։