Մենք որևէ մեր հայրենակցի դրսում չենք թողնելու, կգտնենք մինիմալ պայմաններով վայրեր․ Գնել Սանոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 10:07
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի հավաքականում
10.11.2026 | 10:00
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 10-ի դրությամբ
10.11.2026 | 09:45
Ձյան ու մերկասառույցի պատճառով մի շարք մարզերում տրանսպորտային միջոցներ են արգելափակվել․ փրկարարներն օգնության են հասել վարորդներին
10.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
Բոլորը

70 500 բռնի տեղահանված մեր հայրենակիցներից այս պահին 13 922-ը արդեն իսկ հաշվառվել և տեղակայվել է որևէ մարզի համայնքում՝ հյուրանոցներում, հյուրատներում, առանձնատներում: Այդ մասին Հումանիտար կենտրոնի աշխատանքները ներկայացնելիս ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:

ՏԿԵ նախարարը ներկայացրեց նաև ժամը 13:00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանվածների բաշխվածությունը՝ ըստ մարզերի: Ըստ այդմ՝ Արագածոտնի մարզում 820 մարդ է տեղակայվել, Արարատում՝ մոտ 2200, Արմավիրում՝ 1049, Գեղարքունիքում՝ 1349, Լոռիում՝ 527, Կոտայքում՝ 3594, Շիրակում՝ 763, Սյունիքում՝ 1918, Վայոց ձորում՝ 1027, Տավուշում՝ 678:

«Հանրապետության 64 համայնքներում ստեղծել ենք տեղակայման կենտրոններ, տեղահանված քաղաքացին տվյալ համայնքում հայտնվելու դեպքում, կարող է դիմել այդ կենտրոն, հաշվառվել և ներկայացնել իր կարիքները։ Նրանց կարիքների գնահատում և հաշվառում կիրականացվի»,- մանրամասնեց նախարարը։

Գնել Սանոսյանի խոսքով՝ շատ արցախցիներ չեն նախընտրում պետության կողմից առաջարկած կեցության վայրերն, ինչն իրենց աշխատանքում խնդիրներ է ստեղծում։ Այդուհանդերձ, նա վստահեցրեց, որ բոլորին են կացարանով ապահովելու։

«Մենք մեր որևէ հայրենակցի դրսում չենք թողնելու, գտնելու են մինիմալ պայմաններով վայրեր, որտեղ նրանք կարճաժամկետ հատվածում կարող են տեղակայվել, մինչև մտածենք երկարաժամկետ տեղակայման վայրերի մասին»,- նշեց նա։

Սանոսյանը հավելեց, որ կառավարությունը պատրաստվում է բազմաթիվ ծրագրեր իրականացնել Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակիչների համար։

Մանրամասները՝ տեսանյութում։