Բուհերը պետք է մտածեն միավորվելու մասին. Արայիկ Հարությունյանը հանդիպել է ոչ պետական բուհերի ռեկտորների հետ

Լուրեր

13.11.2026 | 14:57
Հայաստանը ներկայացրել է 2029-ին COP34-ը հյուրընկալելու թեկնածությունը
13.11.2026 | 14:40
Բաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հրամանատարաշտաբային զորավարժությունները
13.11.2026 | 14:31
Երևանում սպանության փորձի համար հետախուզվող 48-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել
13.11.2026 | 14:20
Եվրոպայի շուրջ 40 երկրներ անվտանգության սկզբունքների «խարտիա» են ստեղծել․ ՀՀ-ն չի միացել փաստաթղթին
13.11.2026 | 14:12
Ռոնալդուի որդին նորամուտն է նշել Պորտուգալիայի Մ-17 հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:06
Ձայներ ընդդեմ մոռացության. կինը պատմում է Ցեղասպանություն վերապրած հոր պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:00
Մահացել է ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը
13.11.2026 | 13:53
Մոսկվայում ավտոմեքենա է պայթել. ըստ տեղեկությունների՝ ղեկին եղել է Ուկրաինայի նախկին վարչապետի մամուլի քարտուղարը
13.11.2026 | 13:45
Ռուսական կողմը հայտնել է ուկրաինական ամենազանգվածային՝ ավելի քան 1000 ԱԹՍ-ի գրոհի մասին
13.11.2026 | 13:36
ՔՊ-ն երեք համայնքում մրցակից չունի․ ցուցակները գլխավորում են գործող համայնքապետերը
13.11.2026 | 13:33
Առաջիկա օրերին եղանակը կտաքանա․ լեռնային շրջաններում գիշերը ձյուն կտեղա
13.11.2026 | 13:28
Թուրք պաշտոնյաները Կարսի շրջանում ծանոթացել են Թուրքիա-Հայաստան երկաթուղու շինաշխատանքներին
13.11.2026 | 13:21
«Զվարթնոց» ժամանող 2 չվերթ չեղարկվել է, 3-ը ուշանում է
13.11.2026 | 13:11
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել ու պարտվել է Անիշ Գիրիին
13.11.2026 | 13:00
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը կանչվել է ԱՄՆ Կոնգրես՝ լրտեսության մեջ կասկածվող չինուհու հետ կապերի պատճառով
Բոլորը

Բարձրագույն կրթության ոլորտը տարեցտարի նահանջ է ապրում, որի համար կան մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ: Այս մասին ոչ պետական բուհերի ռեկտորների հետ քննարկմանն ասել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը՝ ընդգծելով, որ խնդիրն առկա է նաև վերոնշյալ բուհերի պարագայում: Ըստ նախարարի՝ դեմոգրաֆիական գործընթացների արդյունքում, երբ ուսանողների թիվը կրճատվել է, տեղի է ունեցել նաև բուհերի ընդհանուր որակի անկում: «Բուհերն իրենց բյուջեների մեծ մասը համալրում են ուսանողների վարձավճարների հաշվին, որն էլ  իր հերթին ազդում է կրթության որակի վրա:  Ոչ պետական բուհերի հետ կապված ունենք որոշակի ծրագրեր. մենք պետք է գույքագրենք՝ ինչպիսի բուհեր ունենք, որովհետև որքանով էլ որ դրանք մասնավոր են, սակայն անմիջական ազդեցություն ունեն կրթության որակի վրա: Իսկ պետությունը, որը կրթական քաղաքականության կազմակերպիչն է, չի կարող բարձիթողի վիճակ հանդուրժել ցանկացած ոլորտում, որը կարող է ազդել իր քաղաքականության վրա: Մենք, իհարկե, չենք ցանկանում արտաքին միջամտություն իրականացնել, բայց նաև բուհերը ստեղծված իրավիճակում պետք է մտածեն իրենց ապագայի մասին և քննարկեն միավորումների հարցը, որպեսզի խնդիրը չհասնի լիցենզիաների համապատասխանեցմանը կամ բուհերի փակմանը»,-նշել է նախարարը՝ ընդգծելով, որ ոչ պետական բուհերից ինստիտուցիոնալ հավատարմագրում է անցել ընդամենը երկու ուսհաստատություն՝ կոչ անելով մյուսներին ևս անցնել այդ գործընթացը: «Այս տարի բոլոր բուհերում դիմորդների թվի պակասը լրացուցիչ խնդիրներ է առաջացրել: Եթե կան առաջարկներ, թե ինչպես կարող է պետությունն աջակցել ձեզ այս հարցում, որպեսզի ավելի լավ արդյունքներ գրանցեք, պատրաստ ենք լսել դրանք: Բացի այդ, մեծ մտահոգություն կա՝ կապված բժշկական բուհերի հետ: Այս հարցում մենք չեք կարող թույլ տալ, որը խնդիրը հանգեցնի անդառնալի հետևանքների՝ հաշվի առնելով այն երևույթները, որոնք առկա են որոշ ոչ պետական բուհերում»,-նշել է նախարարը:

Բուհերի ռեկտորները մի շարք հարցեր են ուղղել նախարարին, ինչպես նաև հանդես եկել առաջարկներով: Նրանց մասնավորապես հետաքրքրել է հավասար մրցակցային դաշտի ապահովման, մարզային բուհերի որակի, հավատարմագրման գործընթացի, ընդունելության քննությունների և այլ հարցերի հետ կապված խնդիրներ:

Ի պատասխան՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ մրցակցային դաշտի ապահովումը անհրաժեշտ պայման է՝ ոլորտի զարգացման տեսանկյունից: «Մենք  շահագրգիռ ենք, որ ոչ պետական բուհերը կայանան և խթան հանդիսանան՝ մյուս բուհերի զարգացման և կրթության որակի բարձացման համար: Իսկ պետական բուհերի հետ մրցակցել և համապատասխան արդյունքներ կարող են գրանցել միայն խոշոր ոչ պետական բուհերը»,-ընդգծել է նախարարը:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռքբերվել նման հանդիպումները դարձնել պարբերական: