Ժամը 12:00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 68 386 անձ է ժամանել Հայաստան
Սեպտեմբերի 28-ին ժամը 12:00 դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 68 386 անձ․ տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։
Բոլոր նրանց, ովքեր չունեն կեցության նախապես որոշված վայր, կառավարությունն ապահովում է համապատասխան
կեցավայրով:
Աջակցության կարիքների նպատակով հաշվառումը շարունակվում է: