Սամանթա Փաուերը Ալիևի հետ քննարկում է ունեցել

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ԱՄՆ Միջազգային  զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերի գլխավորած պատվիրակությունը, որը Երևանից մեկնել էր Բաքու, նախօրեին  հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։  Պատվիրակության կազմում են եղել նաև պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմը և Կովկասի բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուի Բոնոն:

Ամերիկյան կողմի տարածած հաղորդագրության համաձայն՝ քննարկման առանցքը Լեռնային Ղարաբաղում հրատապ հումանիտար իրավիճակն է եղել։ Նշվում է, որ այս հանդիպումը հաջորդել է Փաուերի և պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Քիմի այցին Երևան և Ադրբեջանի հետ սահմանամերձ շրջաններ, որտեղ վերջին մի քանի օրվա ընթացքում ավելի քան 50,000 էթնիկ հայեր Լեռնային Ղարաբաղից անցել են Հայաստան:

«Ադմինիստրատորն ընդգծել է Լեռնային Ղարաբաղ անխոչընդոտ հումանիտար մուտքի անհրաժեշտությունը, նաև՝ Լաչինի միջանցքում մնացած անձանց և մարդասիրական խմբերի ընդլայնված մուտքի հրատապ անհրաժեշտությունը: Նրանք քննարկել են Լեռնային Ղարաբաղում  տեղում միջազգային դիտորդների անհրաժեշտությունը՝ ստուգելու, թե արդյո՞ք հարգվում են մարդկանց իրավունքները, արդյո՞ք  մշակութային և կրոնական վայրերը պաշտպանված են։ Փաուերը նշել է նախագահ Ալիևի հանձնառությունը պաշտպանելու էթնիկ հայերի իրավունքները և անվտանգությունը, և երկուստեք քննարկվել են քայլերը, որոնք ցույց կտան այդ հանձնառությունը պահպանելու Ադրբեջանի կառավարության մտադրությունը: Փաուերը վերահաստատել է Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգման կարևորությունը,-ասվում է հայտարարության մեջ։

Նրանք նաև խոսել են երկարաժամկետ խաղաղ բանակցություններին կողմերի վերահաստատման կարևորության և այդ գործընթացին աջակցելու Միացյալ Նահանգների շարունակական պատրաստակամության մասին։

Ըստ ադրբեջանական կողմի հաղորդագրության՝ Ալիևը նշել է, որ Բաքուն պատրաստ է մոտ ապագայում կազմակերպել Ադրբեջանում հավատարմագրված ՄԱԿ-ի մշտական ​​համակարգողի գրասենյակի այցը Լեռնային Ղարաբաղ։