Դեմարշ՝ ուղղված ՀԱՊԿ-ին. ինչ շարունակություն կունենա ՀՀ իշխանությունների քայլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
Բոլորը

Հայաստանի իշխանությունները որոշում են կայացրել ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ չնշանակել։ Հիշեցնենք՝ ՀԱՊԿ-ում Երևանի ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը սեպտեմբերի 5-ին հետ էր կանչվել այս պաշտոնից և նշանակվել Նիդերլանդներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։ Factor TV-ի աղբյուրի փոխանցմամբ՝ պաշտոնական Երևանը որոշել է ՀԱՊԿ-ում այս պաշտոնը թափուր թողնել։

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը Factor TV-ի այս տեղեկությունն օրվա ընթացքում խուսափեց մեկնաբանել, ըստ էության, նաև չհերքեց։

Պաշտոնական Երևանը ՀԱՊԿ-ից բացահայտ սկսեց դժգոհություններ հայտնել 2021 թվականի մայիսից, երբ ադրբեջանական զինուժը ներխուժեց ՀՀ ինքնիշխան տարածք՝ օկուպացնելով որոշ հատվածներ, իսկ անվտանգային այս կազմակերպությունը հրաժարվեց պայմանագրի կետերի համապատասխան Հայաստանին ռազմական աջակցություն տրամադրել։ Նույն արձագանքը ՀԱՊԿ-ից եղավ 2021 թվականի նոյեմբերին և 2022-ի սեպտեմբերին։

ՀԱՊԿ-ին ուղղված Նիկոլ Փաշինյանի ամենաթարմ քննադատությունը հնչեց սեպտեմբերի 24-ին։

Չնայած քննադատություններին՝ ՀՀ իշխանությունները պաշտոնապես չեն հայտարարել ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ անդամակցությունը սառեցնելու մտադրության մասին։ «Ժողովրդավարական հարթակ» հիմնադրամի տնօրեն Գարեգին Միսկարյանը Factor TV-ի հետ զրույցում ՀԱՊԿ-ում ներկայացուցիչ չնշանակելու որոշումը համարում է ՌԴ-ի հակահայ քաղաքականության հետևանք։

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ Դավիթ Ստեփանյանը Factor TV-ի հետ զրույցում շեշտում է՝ ՀՀ-ն նման քայլերի գնում է, քանի որ Ռուսաստանը չի կատարում իր դաշնակցային պարտավորությունները։

Փորձագիտական շրջանակները, այդուհանդերձ, չեն կարծում, որ այս փուլում հրատապ է ՀԱՊԿ-ից դուրս գալը։ Գարեգին Միսկարյանն ընդգծում է, որ Արևմուտքի հետ համագործակցությունն առանց ՀԱՊԿ-ից դուրս գալու էլ կայանում է։

Ռուսաստանին և ՀԱՊԿ-ին ուղղված քննադատություն հնչեցնում են ինչպես վարչապետը, այնպես էլ ԱԺ նախագահը, ԱԽ քարտուղարը, ՔՊ-ական այլ պաշտոնյաներ։ ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը, այդուհանդերձ, այս փուլում ՀԱՊԿ-ից դուրս գալը տեղին չի համարում։

Խորհրդարանական ընդդիմությունից այս թեմայով մեկնաբանություն ստանալ չհաջողվեց։ Նրանք կա՛մ չէին պատասխանում հեռախոսազանգերին, կա՛մ չէին ցանկանում այս թեմայով մեկնաբանություն տալ։

Մինչ այդ, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հերթական ճեպազրույցում դժգոհել է, թե Վաշինգտոնն ու Բրյուսելը ազդում են Երևանի վրա, որպեսզի Հայաստանի ղեկավարությունը որոշի դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից։ Այս մեղադրանքին Արևմուտքից դեռ չեն արձագանքել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան