Վագներականների մի մասը կրկին մեկնել է ռազմաճակատ․ Ուկրաինայի ԶՈւ

Լուրեր

11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
Բոլորը

Ռուսական «Վագներ» ռազմականացված խմբի որոշ վարձկաններ, որոնք մեկնել են Բելառուս, պայմանագրեր են կնքել ՌԴ ՊՆ-ի հետ և այժմ կրկին տեղակայվել են Ուկրաինայում։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի Արևելյան ուժերի խմբի հրամանատարության ներկայացուցիչ Իլյա Եվլաշը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ավելի վաղ այս տարածքում կռվող Ուկրաինայի ԶՈւ 92-րդ բրիգադի օդային հետախուզության օպերատորը CNN-ին հայտնել էր, որ «Վագներ»-ի զինյալները կրկին հայտնվել են Դոնեցկի շրջանի Բախմուտի մոտակայքի մարտադաշտում։

««Վագներ» ռազմականացված խմբավորման նախկին աշխատակիցներն այժմ փաստացի ներկա են զորքերի Արևելյան խմբի տարածքում։ Նրանք մասնակցում են ռազմական գործողություններին։ Մասնավորապես նրանք գալիս են Բելառուսի տարածքից, որտեղ իրենց ճամբարներն էին»,- ասել է Եվլաշը «Ուկրաինսկայա պրավդա»-ին։

Նրա խոսքով՝ այժմ «Վագների» ստորաբաժանումները լուծարվում են, և նրանցից ոմանք պայմանագրեր են կնքում ՌԴ ՊՆ-ի հետ՝ Ուկրաինայի դեմ պատերազմին տարբեր պաշտոններում, մասնավորապես՝ որպես հրահանգիչներ մասնակցելու համար։

Նրանցից ոմանք մտնում են կանոնավոր մարտական ստորաբաժանումների կազմի մեջ։

«Նրանք այնպիսի վտանգ չեն ներկայացնում, ինչպես, օրինակ, մեկ տարի առաջ՝ իրենց առաջնորդ Եվգենի Պրիգոժինի կորստի պատճառով»,- հավելել է Եվլաշը։