ԱԻՊԾ-ն հորդորում է չվառել բնակարանները, խանութներն ու այլ նշանակության օբյեկտներ
ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ն հաղորդագրություն է տարածել՝ քաղաքացիներին հորդորելով չվառել բնակարաններն ու խանութները։
«Քանի դեռ Արցախի բնակչությունն ամբողջությամբ չի տեղափոխվել Հայաստանի Հանրապետություն, հորդորում ենք չվառել ձեր բնակարանները, խանութներն ու այլ նշանակության օբյեկտներ։
Կարևոր է այս ծանր ու դժվարին ժամանակահատվածում ցուցաբերել պատասխանատվություն և պահպանել անվտանգության կանոնները»,- ասվում է հաղորդագրությունում։