Խանութները, հացի փռերը 24 ժամ աշխատում են, Սյունիքը շուրջօրյա ռեժիմով ընդունում է բռնի տեղահանվածներին. մարզպետ

Լուրեր

12.09.2026 | 11:35
15-ամյան Անի Գևորգյանը սեպտեմբերի 11-ին դուրս է եկել տնից և չի վերադարձել․ ՆԳՆ
12.09.2026 | 11:22
Երևանի և Մասիսի մի շարք հատվածներում ջրամատակարարումը կդադարեցվի
12.09.2026 | 10:41
Լիբանանի նախագահը հանդիպել է ՀՀ դեսպանին
12.09.2026 | 10:21
Գազամատակարարման վթարային դադարեցում՝ Արարատի մարզում․ 5 բնակավայրերում գազ չի լինի
12.09.2026 | 10:04
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.09.2026 | 23:28
Վարչապետը խարույկի շուրջ հանդիպում է ունեցել հեծանվավազքի «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցների հետ
11.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.09.2026 | 22:57
Մեկնարկել է Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը
11.09.2026 | 22:38
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին
11.09.2026 | 22:15
Նոր կենսաչափական անձնագրերով սահմանային ստուգումը կտևի վայրկյաններ․ ՆԳ նախարար
11.09.2026 | 21:51
Իսրայելը Հայաստանում իր նախկին դեսպանին նշանակել է Թուրքիայում գործերի հավատարմատար
11.09.2026 | 21:36
Ժամանակը եկել է․ Լուկաշենկոն հրամայել է ստուգել բանակի՝ զորահավաքին պատրաստվածությունը
11.09.2026 | 21:23
Թյուրքական երկրները Եվրոպոլին համարժեք կառույց են ստեղծում՝ TURKPOL-ը
11.09.2026 | 21:14
Հայկ Սարգսյանը կհեռացվի՞ ՔՊ-ից․ կուսակցությունը նրա հարցը քննարկելու է վարչությունում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.09.2026 | 21:05
Փրկարարները Ալավերդիում 15 մետր խորությունից դուրս են բերել արգելափակված օտարերկրացուն
Բոլորը

Սյունիքն աշխատում է գերլարված ուժերով՝ ընդունելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց, մարդկանց դիմավորում են 24-ժամյա ռեժիմով, մարզում գործում է 350-հոգանոց աշխատանքային խումբ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը:

«Մենք 24-ժամյա ռեժիմով ընդունում ենք մարդկանց, որոնց հոսքն անդադար է, չի վերջանում: Հակարի կամրջից սկսած մինչև Գորիս քաղաք մարդկանց հոսքեր են՝ մեքենաների խցանումներով, տարբեր խնդիրներով, բայց ամբողջ ճանապարհը հազարավոր ԼՂ բնակիչներով լեփ-լեցուն է»,-ասաց Ղուկասյանը:

Մարզում ստեղծվել է 350-հոգանոց աշխատանքային խումբ, որի մեջ ներառված են բոլոր համայնքների աշխատակազմերը, մարզպետի ողջ աշխատակազմը:

«Գերլարված նյարդերով և ուժով ենք աշխատում: Մարզը մեծ պատվով իրականացնում է իր առջև դրված խնդիրները: Բնականաբար սա աղետ է, խնդիրները բազմազան են, սակայն անում ենք առավելագույնը, որ հնարավորինս շուտ մարդիկ, որոնք մնացել են Հակարի կամրջի մոտ, խցանումների մեջ են, ինչ-որ կերպ հասնեն այստեղ»,-ասաց մարզպետը:

Նա նշեց՝ հիմնական բեռը Սյունիքի վրա է, սակայն այնտեղից ուղարկում են բոլոր մարզեր: Բոլորին դիմավորում են Սյունիքում, փորձում հասկանալ կարիքները, ըստ անհրաժեշտության օգնում են հասնել տարբեր մարզեր:

«Բոլոր խանութները, հացի փռերը 24 ժամ աշխատում են: Խնդիրն ուղղակի փողոցներն են, որ ամբողջությամբ պարալիզացված են, որովհետև տասնյակ հազարավոր մեքենաներ են այստեղ: Սա է բուն խնդիրը, որ դանդաղեցնում է մեր աշխատանքը: Մնացածը՝ սննդի, դեղորայքի հետ կապված, որևէ խնդիր չկա: 37 տարբեր կետերում սնունդ և ջուր ենք մատակարարում»,-ասաց մարզպետը: