Բաքուն հայտնել է Արցախ հրշեջ մեքենաներ և վառելիք ուղարկելու մասին
Քաղաքականություն
26.09.2023 | 19:10Արցախի բնակչությանը 10 ամիս սովի, շրջափակման մեջ պահող և ագրեսիայի ենթարկած Ադրբեջանի իշխանությունները հայտարարել են, թե հատուկ նշանակության 15 հրշեջ մեքենաներ անձնակազմի հետ միասին մեկնել են Ստեփանակերտ՝ մարելու սեպտեմբերի 25-ին բենզինի պահեստում բռնկված հրդեհը։
Նշվում է, որ 15 հրշեջ մեքենա՝ Ադրբեջանի ԱԻՆ պետական հրշեջ ծառայության անձնակազմի հետ միասին, Արցախ է մեկնել Ակնա-Ասկերան-Ստեփանակերտ ճանապարհով։
Բացի այդ, հաղորդվում է, որ նույն ճանապարհով նաև երկու բեռնատարով վառելիք է ուղարկվել։
Էմմա Չոբանյան