Ուկրաինան հայտարարել է, որ Կուրսկի շրջանում հոսանքազրկումը պատասխան է երկրի էներգետիկ ոլորտի վրա ռուսական հարձակումներին

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Ուկրաինայի ռազմաօդային ուժերից BBC-ի զրուցակիցը հայտնել է, որ հատուկ ծառայողական անօդաչու թռչող սարքն է պայթուցիկ գցել Կուրսկի շրջանի Սնագոստ գյուղի էլեկտրական ենթակայանի վրա։ Այս հարձակման հետևանքով յոթ բնակավայր մնացել է առանց էլեկտրականության։

«Ռուսները պետք է հասկանան, որ եթե շարունակեն հարձակումներն ուկրաինական էներգետիկ օբյեկտների վրա, ապա դրան կոշտ պատասխան կստանան։ Մեր ռեսուրսները թույլ են տալիս դա անել»,- հավելել է Ուկրաինայի ԶՈւ աղբյուրը:

Նա նշել է, որ Ուկրաինայի էներգետիկ հատվածի վրա հարձակումների դեպքում ռուսներն իրենց մաշկի վրա կզգան, թե ինչ է հոսանքազրկումը, անջատման գրաֆիկները և գեներատորների որոնումները:

Երեքշաբթի առավոտյան Կուրսկի շրջանի իշխանությունները հայտնել էին նոր անօդաչուի հարձակման մասին, որը պայթուցիկ սարք է նետել Կորենևսկի շրջանի Սնագոստ գյուղի էլեկտրական ենթակայանի վրա՝ առանց էլեկտրականության թողնելով յոթ բնակավայր։