Թոնի Բլերը ԼՂ-ի վրա հարձակման ֆոնին Ադրբեջանի համար աշխատելու պատճառով ճնշումների տակ է

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը ճնշումների է ենթարկվում ադրբեջանական խոշոր էներգետիկ համաձայնագրի շուրջ լոբբինգ իրականացնելու պատճառով՝ այն բանից հետո, երբ Ադրբեջանի նախագահը ռազմական հարձակում սկսեց էթնիկ հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղի դեմ, գրում է Politico-ն։

Բլերը սերտ կապեր է հաստատել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, երբ հեռացել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից և սկսել միլիոններ վաստակել որպես խորհրդատու ամբողջ աշխարհի կառավարությունների և ընկերությունների համար: Նրան վարձել են 2014 թվականին՝ խորհրդատվություն տրամադրելու BP-ի գլխավորած կոնսորցիումին, որը ցանկանում էր բնական գազ արտահանել Ադրբեջանից Եվրոպա, որն Ալիևի նախագիծն է:

Հաղորդվում է, որ Բլերը 2018 թվականին Իտալիայի այն ժամանակվա ներքին գործերի նախարար Մատեո Սալվինիի հետ հանդիպման ժամանակ քննարկել է, այսպես կոչված, Տրանսադրիատիկ գազատարը, որն ավարտվում է Ապուլիայում: Գազատարը շահագործման է հանձնվել 2020 թվականին:

Լեռնային Ղարաբաղում Ալիևի ռազմական քայլից հետո Amnesty International-ի Միացյալ Թագավորության գլխավոր գործադիր տնօրեն Սաչա Դեշմուխը Politico-ին ասել է, որ Բլերը հարցերի պետք է պատասխանի տարածաշրջանում աշխատելու իր որոշման հետ կապված:

«Մարդու իրավունքների վերաբերյալ Ադրբեջանի դաժան պատմությունը հայտնի է, ներառյալ՝ լրագրողների նկատմամբ շարունակվող ճնշումները, կամայական ձերբակալությունները, քաղաքական դրդապատճառներով ակտիվիստների հետապնդումները, խաղաղ ցույցերի բռնի ճնշումները և ենթադրյալ ռազմական հանցագործներին պատասխանատվության ենթարկելու հարցում աննշան առաջընթացը: Թոնի Բլերը, անշուշտ, պետք է ցույց տա, որ փորձել է օգտագործել իր խորհուրդներն ու ազդեցությունը՝ խրախուսելու Ադրբեջանի կառավարությանը պատշաճ կերպով արձագանքել մարդու իրավունքների այս սարսափելի խախտումներին»,- ասել է Դեշմուխը։

Նա նշել է, որ Բլերը «պետք է ցույց տա, որ իր դերը Ադրբեջանի կառավարությանը խորհրդատվություն տրամադրելիս չի ներառում մարդու իրավունքների խախտումներին անմիջական մասնակցություն կամ խորհրդատվության տրամադրում, որը որևէ կերպ փորձում է խուսափել կամ նվազագույնի հասցնել Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների օրենքներին և չափանիշներին համապատասխանությունը»:

2016 թվականին Բլերը փակել է Tony Blair Associates-ը՝ իր գլխավոր միջազգային խորհրդատվական ընկերությունը, և նշել, որ կենտրոնանալու է բարեգործական աշխատանքի վրա:

Tony Blair Institute for Global Change-ը, որը Բլերի՝ շահույթ չհետապնդող կազմակերպությունն է, հիմնադրվել է 2016 թվականին և գործում է 30 երկրներում, հայտարարել է, որ այն չի գործում Ադրբեջանում:
Էմմա Չոբանյան