Արմեն Սարգսյանի դերակատարումը Ամուլսարի ծրագրում քննելու համար ՀԲՃ-ն դիմում է ներկայացրել Դավիթ Սանասարյանին

Լուրեր

14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
Բոլորը

Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնությունը դիմում է ուղղել ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանին, որը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը․

 

Արմեն Սարգսյանի միջամտությունը կառավարության որոշումներում՝ կապված Լիդիան ընկերության հանքարդյունաբերական նպատակների հետ

 

2013թ․ մարտին Լիդիան Ինթերնեշընըլ ընկերությունը, որը «Գեոթիմ», այնուհետև անվանափոխված «Լիդիան Արմենիա» ընկերության 100 տոկոսանոց բաժնետերն է, հայտարարեց, որ ընկերության տնօրենների խորհրդի անդամ է դարձել Արմեն Սարգսյանը՝ այդ ժամանակ Մեծ Բրիտանիայում բնակվող՝ ՀՀ նախկին դեսպանը։ Մասնավոր ընկերության տնօրենների խորհրդի անդամ դառնալու կապակցությամբ ինքը՝ Արմեն Սարգսյանը հաղորդել է․ «Ուրախ եմ Լիդիանի փորձառու տնօրենների խորհրդին միանալու համար և պատրաստ եմ իմ ներդրումն ունենալ ընկերության հիմնական նախագծի՝ Ամուլսարի ծրագրի զարգացմանը: Ես վստահ եմ, որ Ամուլսարը կլինի առաջնակարգ ծրագիր, որը կկառավարվի միջազգային լավագույն փորձի շրջանակներում: Ծրագիրը օգուտներ կբերի Հայաստանին և կապահովի էական ներդրումներ և զգալի ու թափանցիկ եկամուտներ թե՛ բաժնետերերի, թե՛ երկրի համար»։ Արմեն Սարգսյանը, լինելով Լիդիանի տնօրենների խորհրդի ոչ գործադիր անդամ, 2013թ․ մայիսին Հայաստան հրավիրեց Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզին՝ այդպիսով հնչեղություն տալով իր անձի և Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի հետ իր կապին մի ժամանակաշրջանում, երբ ինքը մասնավոր գործունեությամբ էր զբաղվում։

 

Հետագայում Արմեն Սարգսյանը հպարտությամբ է խոսել Լիդիան ընկերությանը Հայաստան «բերելու» կապակցությամբ։ Իսկ արդեն 2013թ․ սեպտեմբերին Արմեն Սարգսյանը դուրս է եկել Լիդիան Ինթերնեշընըլի տնօրենների խորհրդից և դարձել է ՀՀ դեսպանը Միացյալ Թագավորությունում։

 

Արմեն Սարգսյանի մեկնաբանությունները՝ կապված Լիդիան ընկերության տնօրենների խորհրդի անդամ լինելու և Ամուլսարի հանքի հետ առնչություն ունենալու հետ, լուրջ կասկածներ են առաջացնում նրա միջոցով Հայաստանի Հանրապետությանը կոռուպցիոն գործարքների մեջ ներքաշելու մասին։

 

2018թ․ հունվարին Շանթ հեռուստաընկերությանը տված իր հարցազրույցում Արմեն Սարգսյանը նշում է․ «Լիդիանի» հետ իմ հարաբերությունը եղել են շատ պարզ: Լոնդոնում, Փարիզում, Եվրոպայում, որևէ տեղ, եթե կա ընկերություն, որը հետաքրքրված է Հայաստանում ներդրում անելով, ես միշտ պատրաստ եմ եղել և պատրաստ եմ նրանց հետ հադիպել, խորհուրդ տալ: ․․․«Լիդիանի» հետ ինձ ծանոթացրել է 2 մարդ` Կարինե Ղազինյանը` որպես դեսպան և «Լիդիան» ընկերության բաժնետերերից մեկը` Ջոզեֆ Ուղուրլյանը: Նա հայկական ծագում ունի և այն մարդկանցից է, որոնց ես հետ բերեցի դեպի հայ լինելը, որովհետև նա, հայ լինելով, որևէ պատկերացում չուներ… Ես ուրախությամբ կարող եմ ասել, որ նա այսօր Արցախում փոքր ՀԷԿ է կառուցել, և իր ընկերությունը նաև բաժնետեր է «Լիդիանում»: Նա ինձ ներկայացրեց և խնդրեց խորհուրդ տալ, թե ինչպես «Լիդիանը» աշխատի Հայաստանում և առաջարկեց, որ ես դառնամ խորհրդատվական մարմնի… այսինքն տնօրենների խորհուրդ կա խորհրդատվական, միայն խորհրդատվական ֆունկցիա է կատարում, որտեղ 8 անդամ կա, ես այդ 8 անդամից մեկն էի: Այդ խորհրդի անդամ ես եղել եմ 3 ամիս: Այդ ընթացքում, ցավոք սրտի, խորհրդի ժողովներին չեմ մասնակցել, բայց հետազոտել եմ, հանդիպել եմ խորհրդի նախագահին, տնօրենին, իմ կարծիքը շարադրելով հանձնել եմ իրենց և դրանից հետո դիմում եմ գրել և դուրս եկել: Դրանից հետո ես կապ չեմ ունեցել իրենց հետ»:

 

Այնուհետև, 2018թ․ մայիսից իր տարբեր հրապակային ելույթներում Արմեն Սարգսյանը նշել է, որ այն ժամանակ՝ 2013թ․ խնդիրներ են եղել Լիդիանի և ՀՀ կառավարության միջև և ինքը ներգրավվել է «Լիդիանի և Հայաստանի կառավարության միջև հարաբերությունները կարգավորելու նպատակով» (Հայկական բնապահպանական ճակատի հարցման պատասխան, 15 հունիսի 2018թ․)։ 2018թ․ մայիսի 23-ին, «Ամուլսարը հանք չի դառնա» խմբի հետ հանդիպելով՝ Արմեն Սարգսյանը մոտավորապես նույնաբովանդակ հայտարարություն էր արել՝ պարզաբանելով նաև, որ. «… այդ ժամանակահատվածում Ամուլսարի հանքի և կառավարության մեջ մեծ լարում կար, որը կարող էր հանգել մեծ դատական պրոցեսի»:

 

Իսկ ահա 2018թ․ հուլիսի 3-ին Անի հյուրանոցում հրավիրված ֆորումի ժամանակ նա պարզ տեքստով նշում է․ «Իմ այնտեղ լինելու նպատակներից մեկը շատ պարզ էր, այդ օրերին՝ 5-6 տարի առաջ, նույն Ամուլսարի և Կառավարության միջև մեծ լարվածություն կար, և եթե հետ գնաք ժուռնալիստական հիշողություններ, նույնիսկ զանազան դեսպանություններ էին ներգրավված։ Եվ  խնդին այն էր, որ լիցենզիա ստանալու և չստանալու խնդիր ունեին, որովհետև էն ժամանակ երկրաբանությունը որ անում էին, խոսքեր կային, որ կարող էին դատի տալ կառավարությանը և այլն: Ես եղել եմ խորհրդի անդամ, խորհրդի նիստերին չեմ մասնակցել, բայց հնարավորություն եմ ունեցել բոլոր փաստաթղթերին ծանոթանալ, ծանոթացել եմ ու մոտ 3,5 ամիս հետո դուրս եմ եկել: Վերջակետ: Էթիկայից ելնելով ես չեմ կարող ասել, թե ինչ նամակներ եմ գրել և ինչ կարծիք: Դրանից հետո որևէ կապ չեմ ունեցել այդ ընկերության հետ, նորից վերջակետ»։

 

Ցանկանում ենք հիշեցնել, որ 2013թ․ Լիդիան Ինթերնեշընըլի հանքարդյունաբերական ծրագիրը Ամուլսարում ուներ լրջագույն խնդիրներ։ Ավելին՝ Սևանա լճի պահպանության հանձնաժողովը, մի շարք գիտական և բնապահպանական կառույցներ բացասական եզրակացություն էին տվել Սևանա լճի ջրհավաք ավազանում հանքարդյունաբերական այդ ծրագրին, այդ թվում՝ Ամուլսարի ջրբաժանում դատարկ ապարների լցակույտ տեղադրելուն։ 2013թ․-ից հետո կառավարության դիրքորոշումը կտրուկ փոփոխվել է, կառավարությունը տվել է դրական եզրակացություններ՝ Հայաստանի օրենսդրության կոպտագույն խախտումներով, ինչպես նաև ընդունել է հակասահմանադրական որոշումներ։ Այս և իրավական այլ խնդիրների մասին ՀՀ կառավարությանը հերթական անգամ գրություն են ներկայացրել մի շարք քաղաքացիական նախաձեռնություններ և հասարակական կազմակերպություններ սույն թվականի մայիսի վերջին:

 

Արմեն Սարգսյանը հղում է անում կորպորատիվ էթիկային և հրաժարվում հավելյալ մանրամասներ տրամադրել, ինչը կորպորատիվից շատ ավելի գերակա հանդիսացող հանրային պաշտոնյայի էթիկայի խախտում է:

 

Հաշվի առնելով վերոգրյալը՝ խնդրում ենք հատուկ քննություն կատարել՝ պարզելու, թե.

  1. Ինչ «խնդիրներ է լուծել» Արմեն Սարգսյանը 2013թ․ Լիդիան Ինթերնեշընըլ ընկերության համար,
  2. Ինչ հետևանքներ են նրա միջնորդություններն ունեցել Հայաստանի ժողովրդի ու պետության համար և
  3. Արդյոք ներկայիս հակաիրավական վիճակը՝ կապված Ամուլսարում հանք արդյունահանելու նպատակների հետ, սկսվել է հենց Արմեն Սարգսյանի կողմից «ՀՀ կառավարության և Լիդիանի հարաբերությունները կարգավորելուց»:

19.07.2018

Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն
Էլ․ փոստ՝
[email protected]