Արդյոք ՄԱԿ-ի խաղաղապահներ կտեղակայվեն Արցախում. Երևանի առաջարկին արձագանք դեռ չկա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
Բոլորը

Հայաստանն առաջին անգամ պաշտոնապես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ուղիղ հայտարարեց Արցախի Հանրապետությունում միջազգային մանդատ ունեցող խաղաղապահ առաքելություն տեղակայելու անհրաժեշտության մասին։ Սեպտեմբերի 21-ին Արցախի հարցով հրավիրված նիստում այս մասին խոսեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Երևանում դեռ 44-օրյա պատերազմի և դրան հաջորդած զարգացումների ժամանակ կար խաղաղապահների հարցով ՄԱԿ դիմելու հանրային պահանջ։ Քաղաքական մեկնաբան Արմեն Հովհաննիսյանը դրական է գնահատում Միրզոյանի ելույթն ու խաղաղապահներ տեղակայելու վերաբերյալ բարձրաձայնումը, սակայն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը չի հստակեցրել, թե որ պետությունից պետք է լինեն այդ խաղաղապահները։

Արցախում ՄԱԿ-ի մանդատով խաղաղապահների տեղակայումը Պաշտպանության բանակը զինաթափելու և Ադրբեջանի կազմում «վերաինտեգրվելու» բանակցությունների համատեքստում անիրատեսական է համարում քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։ Նա կարծում է, որ Հայաստանն այս հարցը ՄԱԿ-ում բարձրացնում է՝ ներքին լսարանին ցույց տալու համար, որ այս հարցով միջազգային դերակատարներից որևէ մեկը պատրաստ չէ գործնական քայլերի գնալ։ Քաղաքական մեկնաբանի խոսքով՝ պետք էր փորձ անել ընդհանուր կոնսենսուսի գալ Ռուսաստանի հետ, ինչն այս իրավիճակում ևս անհնարին է։

Երևանի այս առաջարկին դեռ որևէ մայրաքաղաքից պաշտոնապես չեն արձագանքել, այդ թվում՝ Բաքվից ու Մոսկվայից։ Քաղաքական մեկնաբան Արմեն Հովհաննիսյանը կարևոր է համարում այն, որ Միացյալ Նահանգները և Ֆրանսիան կարևորել են Ստեփանակերտում հումանիտար գրասենյակ բացելու նախաձեռնությունը։ Ի դեպ, Ստեփանակերտի մասին խոսելիս ՄԱԿ-ում ՀՀ ռազմավարական դաշնակից համարվող ՌԴ-ի ներկայացուցիչն այն անվանեց ադրբեջանական տարբերակով՝ «Խանքենդի»։

Ուշագրավ է, որ Միրզոյանը միջազգային բարձր ամբիոնից Արցախում միջազգային խաղաղապահների անհրաժեշտությունն ընդգծեց Նիկոլ Փաշինյանի՝ երեկ մինչ ՄԱԿ-ի ԱԽ նիստը արված հայտարարության ֆոնին․ «Արցախցիների կյանքին ուղիղ սպառնալիք չկա»։

Փաշինյանն այսօր Կառավարության նիստի ժամանակ վերահաստատել է իր այս հայտարարությունը, որը երեկ խաղաքարտ էր դարձել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեհյուն Բայրամովի ձեռքին։ Քաղաքական մեկնաբան Արմեն Հովհաննիսյանը շեշտում է՝ Փաշինյանի այս հայտարարությունը թշնամական կողմը կարող է օգտագործել ՄԱԿ խաղաղապահների հավանական տեղակայման շուրջ բանակցությունները չեզոքացնելու համար, սակայն հույս է հայտնում, որ Վաշինգտոնն ու Բրյուսելն իրենց որոշումները չեն կայացնում Բաքվի քարոզչության հիման վրա։

Նշենք, որ Արցախի հարցով հրավիրված ՄԱԿ-ի ԱԽ նիստից հետո նախատեսվում էր, որ ԵՄ անդամ 27 երկրները պետք է հայտարարություն տարածեին, սակայն Հունգարիան, որը Ադրբեջանի հետ ունի դաշնակցային հարաբերություններ, վետո է կիրառել։ Մինչ այդ, իր ելույթում ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Յոժեպ Բորելը, այնուամենայնիվ, շեշտել էր, որ Ադրբեջանի պատասխանատվությունն է՝ ապահովել Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգությունն ու իրավունքները, այդ թվում՝ իրենց տներում առանց վախի և խտրականության ապրելու իրավունքը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան