Կարմիր խաչի Ստեփանակերտի գրասենյակից հաստատել են, որ Մարտունուց 9 վիրավոր է տեղափոխվել
Մարտունուց Կարմիր խաչի միջոցով վիրավորներ են տեղափոխվել Ստեփանակերտ:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակի հանրային կապերի պատասխանատու Էթերի Մուսայելյանը պատասխանելով «Արմենպրես»-ի թղթակցի հարցին, թե արդյոք Մարտունուց Կարմիր խաչի միջոցով վիրավորներ են տեղափոխվել Ստեփանակերտ, հաստատել է, որ 6 ավտոմեքենայով 9 վիրավոր է տեղափոխվել։