ՌԴ-ն, Չինաստանն ու ԱՄՆ-ն արդիականացնում և ընդլայնում են իրենց միջուկային փորձարկման վայրերը․ CNN

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Վերջին երեք-հինգ տարիների ընթացքում Միացյալ Նահանգները, Չինաստանը և Ռուսաստանի Դաշնությունը նոր օբյեկտներ են կառուցել և թունելներ փորել իրենց միջուկային փորձարկման վայրերում: Այս մասին հայտնել է CNN-ը։

«Վերջին տարիներին Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և Չինաստանը նոր օբյեկտներ են կառուցել և նոր թունելներ փորել իրենց միջուկային փորձարկման վայրերում։ Այս մասին են վկայում արբանյակային լուսանկարները, որոնք բացառիկ կերպով տրամադրվել են CNN-ին»,- ասվում է հրապարակման մեջ:

Լուսանկարը լրատվամիջոցին տրամադրել է Միդլբերիի միջազգային հետազոտությունների ինստիտուտի Ռազմական զենքի չտարածման ուսումնասիրությունների Ջեյմս Մարտինի կենտրոնի պրոֆեսոր, վերլուծաբան Ջեֆրի Լյուիսը: Դրանք ցույց են տալիս միջուկային փորձարկման կայանների ընդլայնումը մի քանի տարի առաջվա տեսքի համեմատ:

Այս փորձադաշտերից մեկը շահագործվում է Չինաստանի կողմից Սինցզյան շրջանում, մյուսը Ռուսաստանի կողմից՝ Արկտիկական օվկիանոսում գտնվող արշիպելագում, երրորդը՝ ԱՄՆ-ի կողմից՝ Նևադայի անապատում:

Ըստ նոր պատկերների՝ լեռների տակ կան նոր թունելներ, ճանապարհներ և պահեստարաններ։ Այս վայրերում նաև ավելացել է տրանսպորտային միջոցների երթևեկությունը, որոնք ելումուտ են անում այդ տարածքներ։

«Մենք իսկապես շատ ակնարկներ ենք տեսնում, որ Ռուսաստանը, Չինաստանը և Միացյալ Նահանգները կարող են վերսկսել միջուկային փորձարկումները»,- ասել է Ջեֆրի Լյուիսը:

Այս երկրները դադարեցրել են միջուկային փորձարկումները, երբ 1996 թվականին արգելվեց ստորգետնյա միջուկային փորձարկումները: Դրանք արգելող պայմանագիրը ստորագրվել է, բայց չի վավերացվել Չինաստանի և ԱՄՆ-ի կողմից։