Հաջիևը հայտարարել է, թե «պայմաններն ապահովված են» Լաչինով և Աղդամով ԿԽՄԿ-ի կողմից դեղորայքի, սննդի և այլ ապրանքների առաքման համար

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը X-ի իր էջում հայտնել է, որ հանդիպել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ու այլ միջազգային գործընկերների հետ։ Նա կրկնել է Բաքվի կեղծ պնդումները, թե Արցախում իրականացրած ռազմական ագրեսիայի ժամանակ Բաքուն պահպանել է հումանիտար իրավունքի նորմերը, թեև սոցցանցերում հենց ադրբեջանցիների հրապարակած տեսանյութերը հակառակն են փաստում։

«ԿԽՄԿ-ի հետ հանդիպման ժամանակ մենք հայտարարել ենք, որ բոլոր անհրաժեշտ պայմաններն ապահովված են և ապահովվելու են՝ ԿԽՄԿ-ի կողմից Լաչինի և Աղդամի ճանապարհներով դեղորայքի, սննդի և այլ ապրանքների առաքման համար։ Ադրբեջանական կողմը պատրաստ է բուժօգնություն ցուցաբերել հայկական ծագումով վիրավոր զինծառայողներին կամ օգնել նրանց ԿԽՄԿ-ի միջոցով։ ԿԽՄԿ բժշկական մեքենաների տեղաշարժն աջակցվում է վիրավոր զինվորականներին հավաքելու համար: Այդ նպատակով մենք պատրաստ ենք նաև շտապ բուժօգնության մեքենաներ հատկացնել և բուժօգնություն ցուցաբերել»,- գրել է Հաջիևը։

Նա նշել է, թե ՀՀ բժշկական տարհանման համար բժշկական մեքենաներ կարող են գալ նաև Հայաստանից։ Աշխատանքներ են տարվում ռուս խաղաղապահների հետ՝ դաշտում մնացած զինվորականների մարմինները տեղափոխելու համար։

Ըստ Հաջիևի՝ Բաքուն աջակցում է ԿԽՄԿ Ժնևի գրասենյակից լրացուցիչ անձնակազմ ստանալուն և Բաքվի գրասենյակից Ստեփանակերտի գրասենյակ լրացուցիչ անձնակազմ ուղարկելուն։

«Կամավոր և անհատական ​​ընտրությամբ մենք ապահովում ենք քաղաքացիական անձանց տեղաշարժի անվտանգությունը սեփական տրանսպորտով Ստեփանակերտ-Լաչին ճանապարհով։ Գնալ ցանկացողները հիմնականում զինվորականների ընտանիքների անդամներ են։ Զենքն ինքնակամ վայր դրած զինվորականներն ազատության մեջ են, ինչպես մենք բացահայտ հայտարարել ենք»,- գրել է Հաջիևը։

Նա նշել է, թե, իբր, «քաղաքացիական-ռազմական համագործակցության հայեցակարգի շրջանակում ադրբեջանական զինվորականները և քաղաքացիական անձնակազմը տեղում օգնում են խաղաղ բնակիչներին և կշարունակեն դա անել»։

Էմմա Չոբանյան