ԱՄՆ-ի սենատորները Թուրքիային կոչ են անում ազատ արձակել կալանավորված հոգևորականին

Լուրեր

06.09.2026 | 10:45
Սպիտակ տուն․ ԱՄՆ բանագնացները Ռուսաստանում քննարկել են Ուկրաինայի հարցով «կոնկրետ ծրագրերը»
06.09.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
05.09.2026 | 22:55
«Ինտերը» 0:2-ից հետո կամային հաղթանակ է տարել «Նապոլիի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.09.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները
05.09.2026 | 19:33
Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
05.09.2026 | 18:31
«Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան». ներկայացվել է «Tour of Armenia»-ի խորհրդանիշը
05.09.2026 | 17:59
ԱՄՆ-ում շուրջ 50 աշխատակից ստի դետեկտորով ստուգվել է գաղտնի տեղեկությունների արտահոսքի պատճառով
05.09.2026 | 17:31
1,4 միլիոն ֆայլ․ հաքերները հրապարակել են Բեռլինի Սենատից գողացված տվյալները
05.09.2026 | 16:58
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
05.09.2026 | 16:35
Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
Բոլորը

ԱՄՆ-ի Կոնգրեսի Հելսինկիի հանձնաժողովը քննադատել է Թուրքիայի դատաիրավական համակարգը, քանի որ երկարաձգվել է ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի կալանավորման ժամկետը. տեղեկացնում է ermenihaber-ը:

Նա մեղադրվում է լրտեսության, ինչպես նաև Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հետ կապեր ունենալու մեջ։ Նրան սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում։

Հանձնաժողովի նախագահ, հանրապետական սենատոր Ռոջեր Վիքերը  վերոնշյալ որոշումը որակել է «դաժանություն» և Թուրքիային կոչ արել անհապաղ ազատ արձակել ամերիկացի հոգևորականին։

Հանձնաժողովի համանախագահ  Քրիս Սմիթն էլ ասել է.

«Վերջին 18 ամսվա ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հնարավորություն ուներ վերջ դնել այս անարդարությանը, սակայն նա դա չարեց։ Էրդողանը վշտացրեց Բրանսոնին և նրա ընտանիքին։  Հոգևորական Բրանսոնը պետք է անհապաղ ազատ արձակվի»։

Թեմային արձագանքել է նաև դեմոկրատ պատգամավոր Էլսի Հասթինգսը և սենատոր Բեն Քարդինը, վերջիններս նույնպես մտահոգված են ամերիկացի հոգևորականի կարգավիճակով։

Հիշեցնենք, որ նախօրեին տեղի էր ունեցել Բրանսոնի դատավարության 3-րդ նիստը։ Նիստին ներկա էր գտնվել նաև հոգևոր մի սպասավոր, ով պնդել էր, որ ամերիկացի հոգևորականն իրոք համակրել է «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը» (ՔԲԿ-PKK)։ Նա նույնիսկ պնդել է, թե Բրանսոնի տանը եղել է Քուրդիստանի քարտեզը։