Պարալիզացրեք բոլոր փողոցները, կառավարության նիստ պետք է չանեն. Վազգեն Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը 100 մլն բարել նավթ և նավթամթերք կազատի շուկայի կայունացման համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
03.10.2026 | 10:58
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
Բոլորը

Խոսելու ժամանակը վերջացել է, պետք է սկսել գործողություն․ Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ այս մասին ասաց ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը։

«Այսօր Արցախն արնաքամ է լինում, ոչ մի պաշտպան չունի»,-ընդգծեց քաղաքական գործիչը։

«Ցանկացած երկիր իր քաղաքացու՝ մի հոգու համար ինքնաթիռ է ուղարկում։ Արցախում երեխաներ են զոհվում, մայրեր, տղամարդիկ մինչև վերջ պայքարում են։ Մինչև հիմա դեռ որոշ տեղերում պայքարը գնում է։ Ո՞նց կարող է այսպիսի իշխանություն լինի Հայաստանում։

Այս իշխանությունը գոյություն չունի, դու՛ք եք իշխանությունը»,- դիմելով հանրահավաքի մասնակիցներին՝ ասաց Վազգեն Մանուկյանը։

Մանուկյանը հավլեց, որ Երևանում վաղվանից սկսվելու են զանգվածային ակցիաներ, որոնք պետք է հասնեն սպասված հանգրվանին, իսկ ՀՀ իշխանությունը սխալվում է՝ կարծելով, թե մի քանի օր անց հանրահավաքները կավարտվեն։

«Ո՛չ։ Այն ցեղասպանությունը, որը ՀՀ գործող իշխանության պատճառով և մեղքով տեղի է ունենում Արցախում, մտնելու է Հայաստան։ Մեք սկսում ենք զանգվածայյին անհնազանդության ակցիաները։ Դրանց պետք է միանա ոչ միայն Երևանի բնակչությունը, շրջաններից էլ պետք է գան Երևան՝ մասնակցելու»,- ասաց Վազգեն Մանուկյանը։

Նրա խոսքով՝ համաժողովրդական շարժումը համակարգելու համար սկսել են ազգային կոմիտեի ձևավորման գործընթացը։ Այն պետք է 11 հոգուց կազմված լինի, այս պահին դեռ 5 հոգու կազմն է հայտնի` Հայկ Մամիջանյան, Ավետիք Չալաբյան, Անդրանիկ Թևանյան, Իշխան Սաղաթելյան։

Մանուկյանը կոչ արեց վաղը շրջապատել Կառավարության շենքը և թույլ չտալ նիստ անելու և կոչ արեց․ «Գնացե՛ք փակեք բոլոր փողոցները, պարալիզացրե՛ք քաղաքը»։

Մանրամասները՝ տեսանյութում։