Շուրջ 10000 մարդ հրավիրվել է Ստեփանակերտի օդանավակայան, հետո ասել են ՀՀ-ն թույլ չի տալիս դուք գնաք ՀՀ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
Բոլորը

Այս պահին, մեր գնահատականն այն է, որ ԼՂ քաղաքացիական բնակչությանն ուղիղ սպառնալիք չկա»,- այս մասին «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վաևրապետի խոսքով՝ 1200-1300 երեխա գտնվում են ռուս խաղաղապահների կենտրոնակայանում, որոնց մասին հոգ է տարվում: Խնդիրը Լաչինի միջանցքի փակ լինելու մեջ է:

Վարչապետն հավելեց, որ մեկ այլ տեղեկություն էլ ունեն. «Նախորդ օրը շուրջ 10 հազար մարդ հրավիրվել է Ստեփանակերտի օդանավակայան, նրանց ասել են՝ եկեք, հնարավոր է, որ տեղափոխվեք ՀՀ: Հետո նրանց լուսանկարել են, տեսանկարահանել են, որից հետո ասել են, որ ՀՀ-ն թույլ չի տալիս, որ դուք տեղափոխվեք Հայաստան: Ինձ համար ակնհայտ է, որ սա արվում է Հայաստանում ներքաղաքական ցնցումներ ու քաոս առաջացնելու համար:

Առաջինը՝ ԼՂ-ի դեմ Ադրբեջանի հարձակման առաջն ժամերից փոխվարչապետն ինձնից ստացել է հանձնարարական զբաղվել, կենտրոնացնել ռեսուրսներ քաղաքացիների հնարավոր հոսքերը կառավարելու և մարդկանց տեղավորելու, նրանց սննդի, կեցության, առողջապահության, հիգիենայի հարցերը կարգավորելու համար: Մենք այդ մասին չենք հայտարարել, որովհետև ՀՀ-ն ԼՂ հայաթափման քաղաքականություն չի վարում, այդ քաղաքականությունը վարում է Ադրբեջանը, և չի կարելի էմոցիոնալ վիճակում հայտնվել այն դիրքում, երբ ԼՂ էթնիկ զտման քաղաքականությունը Ադրբեջանն իրականացնի Հայաստանի ձեռքերով»:

Մանրամասները՝ տեսանյութում։