Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին. Ալիևի ներկայացուցիչ

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Եվլախում բանակցությունները կարող են հանգեցնել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքման, պայմանագրի նախագիծն արդեն փոխանցվել է Հայաստանին։ Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Հանդիպմանը քննարկվել են Ղարաբաղի հայերի վերաինտեգրման ձևաչափերը… Կարծում ենք, որ այս երկխոսությունը կարող է դրական ազդեցություն ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի վրա։ Երկու երկրները սկսել են քննարկել խաղաղության պայմանագիրը, որը կարող է վերջ դնել տասնամյակների ճգնաժամին և թշնամությանը»,- ասել է Ամիրբեկովը Sky News-ի եթերում:

Նրա խոսքով՝ երկրների միջև խաղաղության պայմանագիրը կպարունակի հինգ կետ՝ հիմնված միջազգային իրավունքի վրա, մասնավորապես, երկու երկրները պարտավոր կլինեն չմիջամտել միմյանց գործերին։

«Մենք խաղաղության համաձայնագրի նախագիծը հանձնել ենք հայկական կողմին, սպասում ենք նրանց արձագանքին»,- ասել է Ամիրբեկովը։

Ըստ Ալիևի ներկայացուցչի՝ արցախահայերի հետ առանձին պայմանավորվածություն չի պահանջվում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախի պատվիրակությունը լքել է Ադրբեջանի Եվլախ քաղաքը, որտեղ բանակցություններ են տեղի ունեցել ադրբեջանական պատվիրակության հետ։ Բանակցությունների ընթացքում քննարկվել են Արցախում բնակվող հայերի «վերաինտեգրման» հարցեր։