ԵՄ-ում քննարկել են Արցախում Ադրբեջանի անընդունելի քայլերին պատասխանելու տարբերակ․ անվտանգության ապահովման համար անհրաժեշտ է միջազգային հանրության դերը

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Եվրամիությունում քննարկել են «պատասխանելու տարբերակներ» այն անընդունելի միջոցներին, որոնք կիրառում է Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հետ կապված։ Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ զրույցում, Բրյուսելում լրագրողներին հայտնել է եվրոպական բարձրաստիճան աղբյուրը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Միշելի հեռախոսազրույցն Ալիևի հետ տեղի է ունեցել նախօրեին, սակայն Եվրոպական խորհրդի ղեկավարի մամուլի ծառայությունը զրույցի մանրամասներ չի հայտնել։

«Նախագահ Միշելը խորը հիասթափություն է հայտնել ստեղծված իրավիճակի կապակցությամբ, իրավիճակը շատ բարդ է, բացասական արձագանք կա միջազգային մակարդակով, այդ թվում՝ ԵՄ-ում, որտեղ առավոտյան (սեպտեմբերի 20-ին) քննարկումներ են եղել արձագանքման տարբեր տարբերակների շուրջ։ Բաքվի կողմից օգտագործվող միջոցներն ուղղակի անընդունելի են»,- ասել է աղբյուրը։

Եվրոպական խորհրդի ղեկավարը նաև մատնանշել է միջազգային հանրության մասնակցության կարևորությունը Ղարաբաղի էթնիկ հայերի անվտանգության ապահովման գործում։

«Նախագահ Միշելը նաև նշել է հումանիտար իրավիճակի վրա կենտրոնանալու կարևորությունը: Ադրբեջանը պետք է ապահովի էթնիկ հայերի հանդեպ հարգանքն ու նրանց ապագան: Անվտանգության ապահովման համար անհրաժեշտ է միջազգային հանրության դերը», – ասել է եվրոպացի աղբյուրը:

Նրա խոսքով՝ ԵՄ խորհրդի ղեկավարը նաև կոչ է արել Ալիևին անձնական դեր խաղալ՝ հաստատելով «լիարժեք հարգանք քաղաքացիների, ինչպես նաև միջազգային իրավունքի նկատմամբ»։