Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը պետք է հուսալիորեն երաշխավորված լինեն. Շառլ Միշել
Քաղաքականություն
20.09.2023 | 19:15Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի մասին։
«Առավոտյան զանգահարել եմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որ ապահովվի ամբողջական հրադադար, և որ Ադրբեջանը ցուցաբերի ապահով և արժանապատիվ վերաբերմունք Ղարաբաղի հայերի նկատմամբ։ Նրանց իրավունքներն ու անվտանգությունը պետք է հուսալիորեն երաշխավորված լինեն։ Անհրաժեշտ է անհապաղ մարդասիրական օգնության հասանելիություն»,- գրել է նա X-ի իր էջում։